ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քենդալ Ջեները հնդկական Vogue-ի շապիկի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել

ՖՈՏՈ

Քարդաշյանների ընտանիքն առանց սկանդալի չի կարող ապրել: Վերջին երկու օրերին համացանցում քննարկվում էր Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի վիճաբանության մասին լուրը, իսկ աստղերն առայժմ ոչինչ չեն ասում այդ առիթով:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Նյու Յորքում անցկացված Met Gala-ին Քիմ Քարդաշյանը ներկայացավ միայն քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ. Քանյե Ուեսթը հայուհու հետ չէր:

Ըստ լուրերի՝ Մեքսիկայի լողափին արված Քիմի լուսանկարները զայրացրել են Քանյեին, քանի որ, նրա կարծիքով, լուսանկարները, որոնցում երեւում է Քիմի իսկական մարմինը, վնաս են հասցրել իրենց իմիջին:

Իսկ հիմա հերթը Քենդալ Ջեներինն է: 21-ամյա մոդելը քննադատության է ենթարկվել հնդկական Vogue-ի շապիկի պատճառով: Ռեալիթի շոուի աստղին լուսանկարել են հնդկական Ջայփուրում, ֆոտոսեսիայի հեղինակը հայտնի Մարիո Տեստինոն է:

Картинки по запросу Кендалл Дженнер

Ըստ NYMag-ի՝ Հնդկաստանում սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր վրդովվել են, թե ինչու պարբերականի շապիկին հնդիկ աստղ կամ մոդել չէ:

Բազմաթիվ օգտատերեր նաեւ նկատել են, որ Ջեները Vogue India-ի համար արված ֆոտոսեսիայից Instagram-ում լուսանկար չի հրապարակել, չնայած սովորաբար դա անում է այլ ամսագրերի պարագայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular