ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա բաղադրատոմսը. Սնիկերս

ՖՈՏՈ

Բաղադրիչներ

  • Հիմքի համար՝
  • շոկոլադ կաթնային - 200 գր
  • շոկոլադ սև - 100 գր
  • Կարամելի համար՝
  • գետնանուշ - 175 գր
  • կարագ - 75 գր
  • շաքարավազ - 185 գր
  • խտացրած կաթ - 150 գր
  • ինվերտային օշարակ - 155 մլ
  • Նուգայի համար՝
  • մեղր - 130 գր
  • շաքարավազ - 400 գր
  • ձվի սպիտակուց - 2 հատ
  • ջուր - 50 մ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք հիմքը: 22 x 23 տրամագծով ձևամանը յուղաթղթպատում ենք: Շոկոլոդների կեսը հալեցնում ենք կամ գոլորշու վրա, կամ միկրոալիքային վառարանում: Լցնում ենք ձամանի մեջ և տարածում, ինչից հետո էլ տեղափոխում ենք սառցախցիկ, որ շոկոլադը շուտ սառչի:

snickers

Պատրաստում ենք նուգան: Մեղրն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ, վրան 50 մլ ջուր ենք ավելացնում և մարմանդ կրակին եռացնում՝ հասցնելով 135 աստիճանի: Այս ընթացքում լավ հարում ենք սպիտակուցները, այնուհետև օշարակը կամաց-կամաց՝ անընդհատ խառնելով լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ:
Նուգան լցնում ենք սառեցրած շոկոլադի վրա և տարածում: 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:

snickers

Պատրաստում ենք կարամելը: Ինվերտային օշարակը պատրաստում ենք ահա այս եղանակով: Այնուհետև բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և մարմանդ կրակին անընդհատ խառնելով հասցնում 120 աստիճանի: Ավելացնում ենք գետնանուշը և կարամելը լցնում նուգայի վրա ու տարածում: Զանգվածը տեղափոխում ենք սառնարան:

snickers

Մնացած շոկոլադը հալեցնում ենք, լցնում կարամելի վրա և Սնիկերսը 1 ժամով տեղափոխում սառնարան:

snickers

Հանում ենք սառնարանից, կտարատում ու մատուցում:

snickers

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular