ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 հետաքրքիր փաստ հնգյակների մասին

ՖՈՏՈ

Անցյալում բազմապտուղ հղիությունները չափազաց հազվադեպ էին, սակայն ներկայումս երկվորյակներ եւ եռյակներ ավելի հաճախ են ծնվում՝ որպես կանոն, ոչ առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջամտության: Ավելին՝ սկսել են ավելի հաճախ ծնվել նաեւ քառյակներ եւ նույնիսկ հնգյակներ: NEWS.am Medicine-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր ընդհանրապես բազմապտուղ հղիությունների եւ մասնավորապես հնգյակների մասին:

1. Հնգյակներ չափազանց հազվադեպ են ծնվում՝ 55 միլիոն հղիությունից միայն մեկ դեպքում: Համեմատության համար՝ տարաձու երկվորյակներն ավելի հաճախ են ծնվում. յուրաքանչյուր 80-90 ծնունդին բաժին է ընկնում մեկ երկվորյակ: Իսկ վերջին տարիներին վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ սկսել են ավելի շատ երկվորյակներ եւ եռյակներ ծնվել:

2. Աշխարհում ամեն տարի գրանցվում է հնգյակի լույս աշխարհ գալու մոտ 150 դեպք եւ վեցյակի ծնունդի 95 դեպք:

3. Առաջին նույնական հնգյակները, որոնք ծնվելուց հետո ողջ են մնացել եւ հասուն տարիքի հասել, Դիոն քույրերն են, որոնք ծնվել են 1934 թվականին Կանադայում՝ Էմիլին, Մարին, Սեսիլը, Անետը եւ Իվոնը: Ծնվելիս յուրաքանչյուրի քաշը եղել է 600 գրամից փոքր-ինչ ավելի, եւ ոչ ոք չէր հավատում, որ նրանք ողջ կմնան: Նրանք լույս աշխարհ են եկել աղքատ ֆերմերի ընտանիքում, որի տանը ոչ էլեկտրականություն է եղել, որ ջրագիծ: Այդուհանդերձ, աղջիկները ողջ են մնացել: Էմիլին մահացել է 20 տարեկանում, մարին՝ 36, Իվոնը՝ 16 տարի առաջ, 2001 թվականին: Սեսիլը եւ Անետը մինչ օրս ողջ են, նրանք 82 տարեկան են:

4. Սովորական հղիությունը տեւում է 38-40 շաբաթ: Երկվորյակներին սովորաբար հաջողվում է կրել մինչեւ 36 շաբաթ, եռյակներին՝ առավելագույնը մինչեւ 32 շաբաթ, իսկ քառյակներին՝ մինչեւ 30 շաբաթ: Հնգյակները սովորաբար հղիության 28 շաբաթից ուշ չեն ծնվում, որպես կանոն՝ չափազանց անհաս:

5. Բազմապտուղ հղիությունը կարող է լինել ինչպես բնական բեղմնավորման հետեւանք, այնպես էլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման, ինչպիսին է արտամարմնական հղիությունը: Բնական բեղմնավորման դեպքում երբեմն բեղմնավորվում է մեկ ձվաբջիջը, որից հետո ստացվում է մեկ կամ ավելի սաղմ: Սակայն երբեմն կնոջ մոտ ձվազատման ժամանակ հասունանում են 2 կամ ավելի ձվաբջիջներ: Հենց սա է տեղի ունեցել 23-ամյա Լուսինեի հետ՝ նրա երեխաները բեղմնավորվել են 5 տարբեր ձվաբջիջներից:

6. Տարիքին զուգահեռ կնոջ բազմապտուղ հղիության հավանականությունն աճում է, սակայն սրա պատճառը հայտնի չէ: Կարծիք կա, որ ֆոլիկուլոխթանող հորմոնի ավելի բարձր մակարդակի հետեւանքով առավել տարեց կանանց մոտ հաճախ են 2 կամ ավելի ձվաբջիջներ հասունանում:

7. Եթե միապտուղ հղիության դեպքում միջինվիճակագրական կինը գիրանում է 12-13 կգ-ով, ապա բազմապտուղ հղիության դեպքում գիրացումը սովորաբար կազմում է 18-20 կգ-ից ոչ պակաս:

8. Հնգյակ ծննդաբերած չինուհի Սյաո Յուբոն հայտնի է նրանով, որ հղիության ժամանակ նրա գոտկատեղը հասակից մեծ էր. 167 սմ հասակ ունենալով՝ նրա գոտկատեղը հղիության 5-րդ ամսում 175 սմ էր: Նրա փոքրիկների հասակը եւ քաշը գրեթե այնքան էր, որքան հասունացած երեխաներինը:

9. Հնգյակները գրեթե միշտ չափազանց անհաս են ծնվում, այդ պատճառով նրանց շրջանում մահացությունը բավականին բարձր է: Մյուս կողմից՝ ժամանակակից բժշկության զարգացման շնորհիվ այսօր բժիշկները հաջողությամբ փրկում եւ խնամում են նույնիսկ 500-գրամանոց փոքրիկներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular