ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարգանքի տուրք մատուցելով նախկին ընկերոջը. պլաստիկ վիրահատություններ $100000-ի չափով

ՖՈՏՈ

Versace-ի նախկին 24-ամյա մոդել Ջենիֆեր Փամփլոնան Բրազիլիայից, գերվեց պլաստիկ վիրահատություններով այն ժամանակ, երբ նրա ընկեր Սելսո Սանտեբանեսը, ով հիվանդ էր լեյկեմիայով մահացավ 2 տարի առաջ:

Իր հասակակիցների կողմից ծաղր ու ծանակի ենթարկվելուց հետո,17 տարեկանում նա կատարեց կրծքերի իր առաջին վիրահատությունը:

Հետագայում, երբ նա Versace-ի մոդելներից մեկն էր, հանդիպում է Սելսոին, ով հայտնի էր որպես մարդկային տիկնիկ, և սիրահարվում է:

Երբ 20 տարեկանում մահացավ Սելսոն, Ջենիֆերն ընկավ խորը սթրեսի մեջ: Նա իրեն մխիթարելու համար որոշեց ձևափոխել իրեն, և դառնալ բարբի տիկնիկ:

2015-ին նա անցավ 9 վիրահատության միջով, որոնց թվում էին 4 կողերի հեռացումը, կրծքերի, շրթունքների, քթի և հետույքի վիրահատությունները:

«Իմ նպատակն է դառնալ մարդկային տիկնիկ: Բրազիլիայում մարդիկ ինձ անվանում են Susi Doll, որը նշանակում է Բարբի, բայց ավելի լայն կոնքերով: Ամեն ինչ սկսվեց, երբ իմ ընկերը մահացավ: Այդ ժամանակ էր, որ իմ միակ մխիթարանքը վիրահատությունն էր: Երբ նա մահացավ ես կոտրված էի: Ես երբեք չէի մտածի, որ մեզ հետ կարող է նման բան պատահել, չէ որ մենք այդքան երիտասարդ էինք»,-ասում է Ջենիֆերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular