ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնի Ռոստովում դատապարտյալները պատանդ են վերցրել քննչական մեկուսարանի աշխատակիցներին․ պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ



Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում գտնվող դատապարտյալները պատանդներ են վերցրել, հայտնում է Baza-ն։

Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ողջ անձնակազմը բերվել է մարտական ​​պատրաստության։ Իրավապահները զինված են և ուղարկվում են Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող քննչական մեկուսարան։ Այնտեղ են ուղարկվել նաև շտապօգնության մեծ թվով մեքենաներ։ Նախնական տեղեկություններով՝ քննչական մեկուսարանում պատանդներ վերցրած անձինք պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն։

Իր հերթին, Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Ռոստովի մարզում Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության գլխավոր վարչության թիվ 1 քննչական մեկուսարանում արտակարգ դեպքի կապակցությամբ Կենտրոնական գրասենյակի մի խումբ աշխատակիցներ անմիջապես մեկնել են մարզ։

Պատանդներ վերցրած անձանցից 5-ի ինքնությունը պարզվել է.

1) Սաիպուդինով Մ.Շ,
2) Ցիցկիև Ա.Մ.,
3) Կամնեև Դ.Վ. ,
4) Գիրեև Թ.Մ․,
5) Ակիև Շ.Ա.։

Վեցերորդի ինքնությունը դեռ պարզված չէ։

Գիրեևը, Ցիցկիևը և Ակիևը դատապարտվել են 2023 թվականի դեկտեմբերին Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը (կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչված և արգելված է Ռուսաստանում) մասնակցելու և ահաբեկչություն նախապատրաստելու համար (նրանք ծրագրում էին գրոհել Կարաչայ-Չերքեսական Հանրապետության Գերագույն դատարանի շենքը): Գիրեևն ու Ակիևը դատապարտվել են 18 տարվա ազատազրկման, իսկ Ցիցկիևը՝ 18,5 տարվա։

Այսօր վաղ առավոտյան Գիրեևը, Ակիևը և Ցիցկիևը նախնական կալանքի տակ գտնվող իրենց խցի պատուհանի ճաղավանդակները կարողացել են կոտրել և մտել հերթապահ մաս։

Այնտեղ նրանք պատանդ են վերցրել աշխատակիցներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular