ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոյուղու խցանումը ձեռքով բացելու փորձից հետո այս կնոջ ձեռքը ժամեր շարունակ խրված էր մնացել զուգարանի մեջ

ՖՈՏՈ

ԱՄՆ Տեխաս նահանգում ապրող Գրեյսի Հենդերսոնի համար ապրիլի 12-ը շատ անհաջող օր էր: «Նոր տուն տեղափոխվելուս օրը տրաքեց ջրի խողովակը, մեքենաս խրվեց ցեխի մեջ, բակի խոտերը կտրելու համար նախատեսված սարքս փչացավ, չնայած նոր էի գնել»,- պատմել է Գրեյսին:

Image result for gracie henderson toilet

Այս ամենից հետո նրան ևս մի փորձություն էր սպասվում. խցանվեց կոյուղին, իսկ նա իր նոր տան համար խցանումը վերացնող գործիք դեռևս չէր գնել: Հենց այդ պատճառով էլ նա որոշեց խցանվածը հատվածը բացել ձեռքի օգնությամբ, բայց երբ ձեռքը մտցրեց զուգարանի մեջ, այլևս չկարողացավ հանել այնտեղից: Վախենալու հետ մեկտեղ Գրեյսին շարունակ ծիծաղում էր: Քանի որ նա փրկարար էր աշխատում, գիտեր, թե ինչքան անհեթեթ կթվա իր գործընկերներին, երբ զանգի ու ասի, որ ձեռքը լռվել է զուգարանի մեջ:

«Ամեն օր բազմաթիվ ծիծաղելի ու անհեթեթ զանգեր ենք ստանում, բայց երբեք չէր եղել, որ ինչ-որ մեկը մեզ կանչի, որպեսզի իր ձեռքը հանենք զուգարանի միջից»,- հետագայում նշել է Գրեյսի Հենդերսոնը:

Այնուամենայնիվ, նա ստիպված էր զանգել փրկարարներին, ովքեր նրան փրկելու համար ստիպված եղան ապամոնտաժել ամբողջ զուգարանն ու այն Գրեյսիի հետ տնից դուրս հանել, ապա, զուգարանը մանր կտորների ջարդելով, ազատել կնոջ ձեռքը:

«Որդիս այնքան էր ամաչում, երբ փրկարարները ժամանեցին, բայց այլընտրանք չունեինք»: Տան համար Գրեյսիին նոր զուգարան է հարկավոր, բայց նա արդեն ունի զուգարանից էլ ավելի կարևոր բան՝ խցանումը վերացնող գործիք, որը նվիրել է տեղի լրատվական կայքերից մեկի խմբագիրը:

«Այս գործիքն այսուհետ կլինի իմ ամենալավ ընկերը»,- հայտարարել է Գրեյսի Հենդերսոնը:

Աղբյուր ՝ BlogNews.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular