Facebook-ը Messenger-ում նոր խաղեր է թողարկել
ՖՈՏՈFacebook ընկերությունն ընդլայնել է Facebook Messenger-ում առկա խաղերի տեսականին։ Այժմ Messenger-ում մոտ 50 խաղ կա։ Բացի այդ, սկսվում է նաեւ նոր խաղային հնարավորությունների ներդնումը, որը թույլ կտա իրացնել առավել հագեցած գեյմփլեյ եւ ապրիլին Սան Ֆրանցիոսկոյի համաժողովի ժամանակ մշակողների համար ներկայացված F8-ը, հաղորդում է Ferra-ն։
Այս առումով նոր հնարավորությունների շարքում են արդյունքների աղյուսակներ, մրցափուլեր եւ այլն։ Նամակագրությունում խաղ սկսելու դեպքում պարզապես պետք է սեղմել գումարման նշանին՝ տեքստային հարթակի կողքին եւ անցնել «Խաղեր» օպցիային եւ ընտրել անհրաժեշտ խաղը։
Նոր խաղերը iOS-ի եւ Android-ի համար միջազգային ծավալով կտարածվեն առաջիկա շաբաթների ընթացքում։