ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշանիկ Արևշատյան. «Երկրորդ անգամ էլ ամուսնալուծվեցի, բայց ամուսնուս տղան մնաց ինձ հետ». Tert.am Life

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է

EXCLUSIVE

«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանի անցած դժվարին ճանապարհի մասին Tert.am Life–ի նախորդ հարցազրույցը մեծ արձագանք ստացավ։ Հարցազրույցի երկրորդ մասում նրա հետ խոսել ենք միայնակ մայր լինելու, 2 ամուսնալուծության, նախկին ամուսնու որդուն իր երեխայի պես մեծացնելու, իր մեծ սիրո և անձնական կյանքի հետաքրքիր դրվագների մասին, որոնց վերաբերյալ մինչև այս որևէ տեղ չի խոսել։

Իրեն բնորոշ անկեղծությամբ Շուշանիկ Արևշատյանը հետաքրքիր խոստովանություններ արեց այս զրույցի ժամանակ։

–Տիկին Շուշանիկ, դուք բավականին բարդ ճանապարհ եք անցել՝ որպես կին կայանալու, Ձեր ռադիոն հիմնելու համար։ Այդ ամենին հասել եք միայնակ։ Տարիներ առաջ հասարակությունն ավելի կարծրատիպային մոտեցում ուներ ամուսնալուծված կանանց հանդեպ։ Ձեզ համար որքանո՞վ էր բարդ 2 երեխայի միայնակ մայր լինել։

–Իրականում, այն ժամանակ հասարակական ճնշումն ավելի քիչ էր, քանի որ 90-ականներին շատերի ամուսինները դրսում էին։ Բոլորի ընտանիքներն էին փլուզված։ Ես բաժանվել եմ 1994–ին, երբ ամուսինս գնաց արտերկիր աշխատելու և գնաց...

Ես չեմ զգացել հասարակական ճնշում, սակայն որպես մայր ունեցել եմ դժվարություններ։ Սկսած ֆինանսական խնդիրներից մինչև այն, որ իմ երեխաների վրա զգացել եմ հոր բացակայությունը։ Սակայն ես լավ մամա եմ եղել։ Որքանով կարողացել եմ հա՛մ մամա եմ եղել, հա՛մ պապա. որդուս հետ ֆուտբոլի էլ եմ գնացել, որսի էլ,  կրակելու էլ։ Ես տառապյալ մամա չեմ եղել։ Ընդունել եմ իրականությունը` ամուսին չկա, չկա, ուղղակի փորձել եմ լրացնել այդ բացը։ Հայտնի չէ` ի՞մ բախտն է ավելի բերել, թե՞ իր։ Կարծում եմ` իմ։)

Ամենաբարդը որդուս կայացման շրջանն էր` վատ  շրջապատ, տղաներ, դուրս...  Ինքն էլ իսկական տղա է, ինձ ոչինչ չէր ասում։ Երեք անգամ քթի վիրահատություն ենք արել, բայց մինչև հիմա չգիտեմ` ինչ էր եղել։ Այդ առումով հոգեբանորեն բարդ էր։ Ուժս չէր պատում, ես չէի կարող գնալ, խառնվել։ Տղաս ինքը կերտեց իր ճանապարհը։ Վերջերս եմ իմացել, որ երբ տեսնում էր` ճար չկա, զանգում էր ռադիո, տղերքին ասում։ Ինքն այդ  սատարումը գտնում էր իմ ռադիոընտանիքում։ Ես տարիներ հետո եմ իմացել, որ օրինակ, Մաքսը, Ժակը, Գլումովը ինչ–որ հարցում օգնել են իրեն։

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular