ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տան պայմաներում ազատվեք ատամնափառից

ՖՈՏՈ

Ատամների վրա հայտնված շագանակագույն կամ դեղին փառը կարող եք մաքրել նույնիսկ տան պայմաններում: Ատամնաքարերը տարածված խնդիր է, իսկ ժամանակակից ատամնաբուժությունն առաջարկում է մի շարք մեթոդներ, որոնց միջոցով կարելի է մաքրել ատամնաքարերը:

Ատամնափառն ատամի էմալին հայտնված թաղանթն է, որը կազմված է կենդանի և մեռած միկրոօրգանիզմներից, ինչպես նաև՝ մթերքներից, որոնք երկարացնում են միկրոօրգանիզմների կյանքը: Այս թաղանթն անընդհատ ի հայտ է գալիս ատամների վրա, սակայն դրա մեծ քանակությունը կարող է զգալի վնաս հասցնել օրգանիզմին:

Ինչպե՞ս արագ և արդյունավետ կերպով ազատվել ատամնաքարից:

Ատամնափառը փափուկ սպիտակ գոյացություն է, որն ի հայտ է գալիս ատամների և լնդի արանքում: Որոշակի բակտերիաների ճնշման տակ՝ այս փափուկ փառը կոշտանում է: Այս կոշտ փառը կազմված է ածխաջրերից (շաքար, օսլա):

Ազատվեք ատամնափառից ընկույզի և ջրի միջոցով

Բաղադրություն

  • 40 գրամ ընկույզի պատիճ
  • 1 բաժակ ջուր

Ընկույզի պատիճը եփեք 20 րոպե: Սառելուց հետո քամեք: Ատամի խոզանակը 10 րոպեով թողեք ընկույզի թուրմի մեջ, ապա մանրակրիտ կերպով մաքրեք ատամներն այդ խոզանակով:

Այս պրոցեդուրան կարող եք կրկնել օրական երեք անգամ, այնքան ժամանակ, քանի դեռ ատամների քարն ամբողջովին չի մաքրվել:

Օգտագործումից արդեն 2 շաբաթ անց արդյունքը կապշեցնի ձեզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular