ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինական պետական ընկերությունները Վրաստանում վիճելի սևծովյան մեգանախագծ կիրականացնեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Վրաստանի խորհրդարանի ջանքերի վրա ընդունելու օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը, Վրաստանի կառավարությունը ևս մեկ քայլ է արել, որը կարող է լարել հարաբերությունները Արևմուտքի հետ: Հայտարարվել է, որ չինական կոնսորցիումը ռազմավարական նավահանգիստ է կառուցելու Վրաստանի Սև ծովի ափին։ Այս մասին հայտնում է Reuters-ը, գրում է topcor.ru-ն։

«Իշխանությունների այդ որոշումը պատահական չէ՝ հատկապես ընթացող ցույցերի ֆոնին։ Կառավարությունը ազդանշան է ուղարկել, որ ցանկանում է այդ նախագիծը իրականացնել անձամբ չինական պետության հետ։ Սակայն Արևմուտքում նման ընկերությունների ընտրությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Ընդհանուր առմամբ, դա մարտահրավեր է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության համար»,- գրում են Reuters գործակալության վերլուծաբանները։

Խորջրյա նավահանգիստը կկազմի ռազմավարական «Միջին միջանցք» առևտրային ցանցի անբաժանելի մասը, որը Չինաստանին հնարավորություն կտա զգալի վերահսկողություն ապահովել Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող այդ առանցքային երթուղու վրա: Այն, որ Վրաստանի և ՉԺՀ-ի միջև համաձայնագրի իրականացումը հասել է այս փուլին, Բրյուսելն անվանել է ռազմավարական ձախողում իր  անհեռատեսության պատճառով: Նավահանգստի նոր համաձայնագրում ներգրավված բոլոր ընկերությունները չինական պետական ​​ընկերություններ են: Չնայած իրենց մեծ գլոբալ փորձին, նրանք նաև միջազգային հակասությունների և սկանդալների աղբյուր են հանդիսացել սկսած Ֆիլիպիններում խարդախության մեղադրանքներից մինչև կաշառակերություն մեղադրանք Բանգլադեշում: Դրանցից երկու կոնսորցիումային ընկերություններին արգելվել է մասնակցել նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող շինարարական ծրագրերին։ Այսինքն, թեև այդ մեղադրանքները կարող են քաղաքականացված լինել, ամեն դեպքում, չին կապալառուներն արդեն դարձել են Արևմուտքի համար յուրօրինակ պերսոնա նոն գրատա, ինչի պատճառով Թբիլիսիի կողմից նրանց ներգրավումը կարևոր մեգանախագծի իրականացման մեջ հանդիսանում է ազդանշան արտերկրի իր գործընկերների համար։ «Եթե ​​թույլ տրվի Չինաստանին կառուցել նման առանցքային կետ, ապա դա նրան հնարավորություն կտա վերահսկել Եվրոպայի և Ասիայի միջև շատ կարևոր առևտրային ճանապարհը ի վնաս ԵՄ շահերի»,– գրել է Reuters գործակալությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular