ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կբեմադրի․ ՌԴ փոխարտգործնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմուտքը ցանկանում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդանի» սցենար բեմադրել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը

«Արևմուտքի կողմից Վրաստանում իրավիճակը սրելու փորձեր ենք տեսնում՝ այնտեղ հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում. չենք բացառում, որ նպատակը «մայդանի» սցենարով իշխանափոխությունն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու հաշվարկով»,- ասել է նա։

Գալուզինի խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անթաքույց ճնշում են գործադրում  բազմաթիվ ինքնիշխան պետությունների վրա, այս անգամ թիրախը Վրաստանն է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման համատեքստում, այնինչ նույն ԱՄՆ-ում ու Եվրոպայում այս հարցի շուրջ շատ ավելի խիստ մոտեցումներ են գործում, ուստի, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, Միացյալ Նահանգներն ու եվրոպան շարունակում են  երկակի ստանդարտներ կիրառել։

Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները մասնակցել են մայիսի կեսերին Թբիլիսիում բողոքի ակցիաներին։

«Դժվար է սա որակել այլ կերպ, քան անկախ պետության ներքին գործերին բացահայտ միջամտություն։ Մենք մեր հերթին շահագրգռված ենք Վրաստանի կայուն ժողովրդավարական զարգացմամբ և, ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, մենք չենք միջամտում ինքնիշխան պետությունների ներքին գործերին»,- ասել է Գալուզինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular