ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս պատրաստել մարցիպան

ՖՈՏՈ

Շեֆ Խոհարար

Մարցիպանը փոշիացված նուշի, շաքարի օշարակի կամ շաքարի փոշու խառնուրդ է: Նրանով պատում են տորթերն ու կեքսերը և նույնիսկ օգտագործում որպես բուլկիների ու կրուասանների լցոն:

Տնական մարցիպան պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ նուշ, 1 բաժակ շաքարավազ ու մի քանի ճաշի գդալ ջուր:

Սպիտակ մարցիպան ստանալու համար նուշը կեղևազրկում ենք. նուշի հատիկները 1 րոպեով մտցնում ենք եռման ջրի մեջ, սառը ջրով լվանում և ևս մեկ անգամ կրկնում նույն գործողությւոնը: Դրանից հետո նուշը մատներով սեղմում ենք ու հեշտությամբ կեղևազրկում:

Այնուհետև նուշը 15 րոպե չորացնում ենք 150 աստիճան ջեռոցում և բլենդերով կամ մսաղացով մանրացնում:
Այս ամենից հետո կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազն ու ջուրը և զանգվածը 3-5 րոպե եռացնում:

Այնուհետև մանրացրած նուշն ավելացնում ենք ստացված օշարակի մեջ ու անընդհատ խառնելով եփում ևս 3-5 րոպե: Ստացված զանգվածը լցնում ենք կարագապատ ափսեի մեջ ու հովացնում:
Երբ զանգվածը հասնում է սենյակային ջերմաստիճանի, անցկացնում ենք մսաղացի խոշոր ցանցով: Ահա և վերջ:
Արդյունքում ստացվում է հարթ, համասեռ ու առաձգական մարցիպան :

inchpes-patrastel-marcipan-2

Խորհուրդներ

  • Եթե զանգվածը համասեռ չէ, ևս 1-2 անգամ կարող ենք անցկացնել մսաղացով:
  • Եթե մարցիպանը ջրիկ է ստացվել, ապա մի քիչ շաքարի փոշի ենք ավելացնում ու լավ հունցում:
  • Պետք է հիշել, որ մարցիպանը շատ արագ է չորանում, ուստի այն պետք է ծածկենք խոնավ թանզիֆով, դնենք փակվող տարայի մեջ ու պահենք սառնարանում:
  • Մարցիպանը ներկելու համար կարող ենք օգտագործել հեղուկ կամ բնական (բազուկի, գազարի, սպանախի) ներկանյութեր:
    Մարցիպանի զանգվածի մեջ մատով անցք ենք բացում, մի քանի կաթիլ ներկանյութ կաթեցնում ու լավ հունցում: Պետք է հունցենք այնքան, մինչև ներկանյութը հավասարաչափ տարածվի:
  • Մարցիպանից հեշտությամբ կարող ենք կենդանիներ ու գեղեցիկ պատկերներ պատրաստել, քանի որ վերջինս պլաստիլինի նման ենթարկվող է և հեշտությամբ պահում է իրեն տրված ձևը, ինչից հետո էլ չորանում ու պնդանում է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular