ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական լրագրողի

ԻՐԱՎՈՒՆՔ

Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին։ Մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական քարոզիչ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի և ՔՊ կուսակցությանը՝ «Civic.am»-ին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից  տեղեկանում ենք, որ հայցը դատարան մուտք է եղել մայիսի 24-ին և մայիսի 27-ին մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։

Ներկայացված հայցադիմումով Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, ՔՊ կուսակցության դեպքում՝ Civic.news յութուբյան ալիքում՝ հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գորխակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի հասցեին իշխանական քարոզիչների կողմից արված հայտարարությունների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում ևս ներկայացվել է։ Մասնավորապես, ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular