ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր մանկության մոռացված խաղերը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է

21-րդ դարում երեխաններն աննկատ անհետացել են բակերից, և հիմա նրանք համակարգչային խաղեր են խաղում կամ հաճախում են մանկական հատուկ ակումբներ: Երեխաների հետ անհետացել է նաև բակային խաղերի մշակույթը և բակային սոցիալիզացիան: Եկեք ետ հայացք նետենք և հիշենք անհետացած մանկական խաղերը, որոնք դաստիարակել են մեզ և դարձրել այն անձնավորությունը, ինչպիսին որ կանք: 

«Ռեզին»

Ինչպես խաղալ. Աղջիկների համար այս խաղի գլխավոր պարագան ռեզինն է: Խաղացողների պահանջվող քանակն է 3-4 մարդ: Յուրաքանչյուր մասնակիցը տարբեր բարձրության և կեցվածքով ցատկեր է կատարում: Հենց որ ցատկողը սխալվում է, նրա փոխարեն կանգնում է մյուս մասնակիցը, եթե խաղացողները չորսն են, ապա զույգերը փոխվում են տեղերով, եթե նրանցից որևէ մեկը խաղի ընթացքում սխալ է թույլ տալիս:

Ինչ հատկություններ է զարգացնում. Կոորդինացիա, ուշադրություն: Սովորեցնում է մարզվել, հաղթել, արժանի պարտվել, մրցակցել ուրիշ երեխաների հետ:  

 «Կլասս»

Ինչպես խաղալ. Պահաջվում են կավիճներ, ասֆալտե ճանապարհ և փոքր չափսերի քար: Կավիճով գետնին քառակուսիկներ եք նկարում, որոնց մեջ թվեր ենք գրում: Այս խաղը կարող եք նույնիսկ միայնակ խաղալ: Կարևորը պետք է քարը գցել քառակուսու մեջ, մեկ ոտքով ցատկելով հասնել նրան և նույն կերպ ետ դառնալ: Ամենահաջողակը համարվում է նա, ով կարողանում է անցնել 1-10-ը ճանապարհը: Խաղացողների թիվը սահմանափակ չէ:

Ինչ հատկություններ է զարգացնում. Ճկունություն, ճշգրտություն, կենտրոնանալու ունակություն և թվերի ճանաչում (եթե խաղացողները մանուկներ են):

 «Վազիր-կանգ առ»

Ինչպես խաղալ. Վարողի պարտականությունն է մեջքով կանգնել դեպի խաղացողները (գծանշված սահմանագծի վրա, և որքան մեծ է հեռավորությունը, այնքան ավելի նախընտրելի) և բարձրաձայն ասում է. «Վազիր-կանգ առ»: Մինչև վարողը խոսում է, մասնակիցները փորձում են որքան հնարավոր է մոտ վազել սահմանագծին: Հենց որ նա դադարում է խոսել, խաղացողները պետք է կանգնեն իրենց տեղում և չշարժվեն, իսկ նա, ով չի հասցրել կանգ առնել կամ հանկարծակի շարժում է կատարել, դուրս է գալիս խաղից: Հաղթում է նա, ով առաջինն է հասնում սահմանագծին և դիպչում վարողին:

Ինչ հատկություններ է զարգացնում. Կոորդինացիա, արագ վազելու և արձագանքելու ունակություն:

 «Ծովն ալեկոծվում է՝ մեկ»

Ինչպես խաղալ. Վարողը շրջվում է խաղացողներին մեջքով և ասում է.  

Ծովն ալեկոծվում է՝ մեկ,

Ծովն ալեկոծվում է՝ երկու,

Ծովն ալեկոծվում է՝ երեք,

Ծովային կեցվածք՝ տեղում կանգնիր!

Մինչ նա խոսում է, մասնակիցները տարբեր հերթականությամբ շարժվում են և կեցվածքներ ընդունում, և երբ վարողը լռում է, խաղացողները պետք է որևէ մի դիրքով կանգ առնեն: Վարողը մոտենում է խաղացողներից որևէ մեկին և դիպչում է նրան: Խաղացողն իր կեցվածքը շարժման մեջ է ցույց տալիս, և վարողը պետք է կռահի, թե ինչ է դա: Այն խաղացողը, որի կեցվածքը չի հաջողվում կռահել, դառնում է վարող:

Ինչ հատկություններ է զարգացնում. Երևակայություն, ինքնաբերականություն և արտիստիզմ:

 «Կազակներ-ավազակներ»

Ինչպես խաղալ. Խաղացողները բաժանվում են երկու խմբերի՝ «կազակների» և «ավազակների»: Պայմանավորվում են, թե որ տարածքում են խաղալու: «Ավազակները» գաղտնի բառ են մտապահում, ապա փախչում են և իրենց ճանապարհը սլաքներով նշում փողոցի ու շինությունների վրա: Սկզբում նրանք փախչում են խմբով, իսկ այնուհետև բաժանվում են: «Կազակների» առաջադրանքն է սլաքներով գտնել «ավազակներին»: Յուրաքանչյուր «ավազակին» «կազակները» «բանտ» են տանում և փորձում են իմանալ գաղտնի բառը: «Կազակները» հաղթանակ են տանում, երբ իմանում են գաղտնի բառը կամ գտնում են բոլոր «ավազակներին»:

Ինչ հատկություններ է զարգացնում. Հետախույզի հիմնային կարողություններ, տեղանքում կողմնորոշվելու և մտերիմներին չդավաճանելու ունակություն:

 «12 փայտիկ»

Ինչպես խաղալ. Խաղը հիշեցնում է թաքնվոցին: 12 փոքր փայտիկ դրվում են տախտակի վրա և տակը քար են տեղադրում: Վարողի պարտականությունն է փակ աչքերով հաշվարկ անել և սկսել փնտրել թաքնված խաղացողին: Երբ վարողը գտնում է խաղացողին, վազում է փայտիկների մոտ և մեկ հարվածով կոտրում է դրանք և բացականչում է նրա անունը: Գտնված խաղացողը վարող է դառնում: Եթե նա կարողանում է առաջ անցնել վարողից և փայտիկներին առաջինը հասնել, ապա վարողը չի փոխվում:

Ինչ հատկություններ է զարգացնում. Հմտորեն թաքնվելու և հարկ եղած ժամանակ արագ վազելու ունակություն:

 «Գործնագործ»

Ինչպես խաղալ. Երկու խաղացող կանգնում են հրապարակի երկու ծայրերում: Մյուս խաղացողները գտնվում են կենտրոնում: Ծայրերում կանգնած խաղացողների պարտականությունն է գնդակով հարվածել կենտրոնում գտնվող մասնակիցներին, իսկ նրանք իրենց հերթին պետք է ամեն կերպ խուսափեն գնդակից: Երբ կենտրոնում միայն մեկ խաղացող է մնում, ապա նա գնդակից պետք է խույս տա այնքան անգամ, որքան որ տարեկան է: Եթե նա կարողանում է հաղթահարել դա, բոլոր դուրս մնացած մասնակիցները ետ են վերադառնում:

Ինչ հատկություններ է զարգացնում. Խույս տալու ունակություն, ցավին դիմանալու և ուրիշի մասին մտածելու ունակություն:

Շարունակելի...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular