ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 նշան, որ ձեր օրգանիզմում մակաբույծներ կան. իմացեք՝ ինչպես ազատվել դրանցից

ՖՈՏՈ

Առողջապահության համաշխահային կազմակերպությունը նշում է, որ մակաբուծային վարակն ընդհանուր խնդիր է, որով տառապում է ավելի քան 3,5 մլրդ մարդ:

Մակաբույծներ կարող են լինել մարդու գրեթե բոլոր օրգաններում, հատկապես աղիներում:

Դրանցից որոշները էրիթրոցիտներով են սնվում և կարող են անեմիա առաջացնել, ուրիշները ուտում են մարդու սնունդը և կարող են մշտապես քաղցած վիճակում լինել:

Ներկայացնում ենք 10 ախտանիշ, որոնք խոսում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին:

1. Մաշկային խնդիրներ՝ ցան, խոցեր, ախտահարում, էկզեմա, չոր մաշկ

2. Անհանգստություն, տագնապ, ընկճախտ, մոռացկոտություն, նյարդայնություն, անհանգստություն և տրամադրության փոփոխություններ

3. Հյուծում, անզգայություն և հոգնածություն

4. Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ, նախադաշտանային համախտանիշ, վերատադրողական խնդիրներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ, կիստաներ և միոմաներ, միզուղիների վարակներ

5. Փորլուծություն (մակաբույծները կարող են հասնել աղիների լորձաթաղանթի վրա՝ որովայնային խնդիրներ առաջացնելով, այդ թվում՝ փորլուծություն)

6. Անեմիա

7. Մկանային և հոդային խնդիրներ, այդ թվում՝ մկանային ցավեր, հոդացավեր, արթրիտի ցավ, մկանների սպազմ, ցավ պորտի հատվածում և ձեռքերի ու ոտքերի թմրություն

8. Քնի խանգարումներ, այդ թվում՝ անքնություն, քնի մեջ ատամների կրճտոց

9. Քաշի և ախորժակի հետ կապված խնդիրներ, որոնցից են՝ ախորժակի կորուստը կամ մեծ ախորժակը, երկարաժամկետ ճարպակալումը և քաշ կորցնելու կամ հավաքելու անհնարինությունը:

10. Բորբոքված աղիքի համախտանիշ

Ամենապարզ միջոցը պարզելու՝ արդյոք մակաբույծներ կան օրգանիզմում, կղանքի թեստ անցնելն է: Խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և թեստ անել՝ պարզելու համար մակաբուծային վարակի տիպը:

Սննդակարգից վերացրեք շաքարավազը և վերամշակված ուտելիքը, որովհետև մակաբույծները շաքար և դրանից ստացված մթերքներ սիրում են: Այդ մթերքների բացառումը կօգնի ազատվել դրանցից «քաղցած պահելու» միջոցով:

Խորհուրդ է տրվում օգտագործել հաղարջ, կոճապղպեղ, պապայա, հում կաղամբ, կոկոսի յուղ, նռան սերմեր, ալոե և օձասխտորի արմատ:

Սննդակարգում ներառեք ավելի շատ բջջանյութ, որը կարողանում է մակաբույծներին վերացնել օրգանիզմից, դա առանձնակի կարևոր է որդերի դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular