ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանիական վամպիր-կոպտերը էլեկտրաէներգիա է ներծծում էլեկտրահաղորդման մալուխներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնարավո՞ր է արդյոք օգտագործել վամպիրային մոտեցումն անօդաչու թռչող սարքի կառուցման մեջ նրան էներգիայով ապահովելու համար: Դանիացի ինժեներներն ապացուցել են, որ դա հնարավոր է: Նրանց դրոնը կարող է թռչել առանց գետնից վերալիցքավորվելու, այն էլեկտրականություն է ստանում էլեկտրահաղորդման գծերից, որոնց կպչում է էլեկտրական վամպիրի պես, գրում է ixbt.com-ը։

Անօդաչու սարքերը լիցքավորելու համար էլեկտրահաղորդման գծեր օգտագործելու գաղափարը ծագել է 2017 թվականին, երբ Հարավային Դանիայի համալսարանի պրոֆեսոր Էմադ Էբեյդը մտածել է անօդաչու թռչող սարքեր օգտագործել տարբեր ոլորտներում, մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի վիճակը ստուգելու համար։ Մեր օրերում դա սովորաբար անում են ցամաքային անձնակազմը կամ նույնիսկ ուղղաթիռները, երբ խոսքը վերաբերում է դժվարամատչելի տարածքներին: Այդ ամենի ստուգումը դարձնում է ժամանակատար և ծախսատար գործ:

Դրոնների միջոցով էլեկտրահաղորդման գծերի ստուգումը կարող է լուծել մի շարք խնդիրներ, բայց ունի իր սահմանափակումը, լիցքավորման անհրաժեշտությունը պահանջում է հաճախակի իջնել գետնին: Եվ խոսքը միայն վերալիցքավորման համար վայրէջքի մասին չէ: Հոսանքի գծերը ստուգող դրոնը ստիպված է ժամանակ և լիցք վատնել, որպեսզի վերադառնա այն վայրը, որտեղ ընդհատել է ստուգումը: Բացի դա դրոնի նման օգտագործումն ամեն դեպքում ենթադրում է մարդկանց ներկայություն, ինչը ժխտում է ոչ ինքնավար ստուգման գաղափարը։ Լուծումն ակնհայտ է. անօդաչու թռչող սարքը պետք է կարողանա լիցքավորել իրեն առանց մարդու միջամտության, հատկապես, որ էներգիայի աղբյուրը շատ մոտ է։

Ինժեներների առջև դրվել են հետեւյալ խնդիրները.

-անօդաչու սարքն ինքը պետք է հայտնաբերի էլեկտրահաղորդման գծերը,

- ապահով կերպով միանա դրանց,

- սովորի, թե ինչպես կարելի է «ծծել» էլեկտրականությունը մալուխից և լիցքավորվի:

Երկրորդ առաջադրանքի դժվարությունն այն է, որ անօդաչու թռչող սարքը թռիչքի ժամանակ չպետք է փոխազդի այլ բաների հետ, բացի օդից: Լուծման էությունը հանգել է նրան, որ դրոնը ոչ թե վերևից, այլ ներքևից է կառչում լարերին։ Անօդաչու թռչող սարքը հոսանքի գծին ապահով կերպով ամրացնելու համար դանիացի ինժեներներն օգտագործել են մեկուսացված էլեկտրամագնիսական բռնիչ, որը բռնում է էլեկտրահաղորդման գիծը, ակտիվացվում է էլեկտրամագնիսական մեխանիզմը, որը սեղմվում է ապահով կերպով ամրացնելով դրոնը մետաղալարի տակ:  Երբ անօդաչու թռչող սարքի մարտկոցները լիցքավորվում են, միացումն անջատում է հոսանքը, մագնիսը դադարում է աշխատել, և բռնակը բացվում է ազատելով դրոնին:

Հենց որ  մոտ 4,2 կգ քաշով անօդաչու թռչող սարքը միացվում է էլեկտրահաղորդման գծին, ծագում է երրորդ մարտահրավերը՝ ինչպե՞ս օգտագործել էլեկտրահաղորդման գծերն  առանց դրոնը վնասելու: Բանն այն է, որ էլեկտրահաղորդման գծի լարումը շատ բարձր է, այն պարզապես կարող է այրել 9-12 վոլտանոց դրոնին:

Լուծումն ինդուկտիվությունն է: Դա հենց այն է, ինչից օգտվել են մշակողները դրոնի մեջ տեղադրելով ինդուկտիվ լիցքավորման կծիկ, որը նման է այն սարքերին, որոնք այժմ օգտագործվում են սմարթֆոններում։ Հենց դրանից էլ դրոնի մարտկոցը լիցքավորվում է։ Կախված լարումից դրոնը պետք է կախվի էլեկտրահաղորդման գծերի տակ կես ժամից մինչև 6 ժամ։

Մշակողներից պահանջվել է մոտ 7 տարի, որպեսզի ամեն ինչ աշխատի:

Թիմն արդեն փորձարկել է դրոնը, որի ընթացքում նրա լիցքավորման հինգ սեանս է կատարել առանց մարդու միջամտության։ Տեսականորեն պարզվել է, որ դրոնը կարող է թռչել առանց գետնին իջնելու, բացառությամբ սովորական զննման կամ վերանորոգման։

Այժմ ինժեներների առջև խնդիր է դրված օպտիմալացնել համակարգը և փորձարկել այն անբարենպաստ եղանակային պայմաններում: Բացի այդ, ինքնավարությունը նշանակում է աշխատել օպերատորից հեռու, ինչը նշանակում է, որ դրոնը պետք է պաշտպանված լինի գողությունից: Նաև պետք է վստահ լինել նրա կառուցվածքի ամրության և հուսալիության մեջ:

Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է վճարելու այն էլեկտրաէներգիայի համար, որը լիցքավորելու համար «ծծում» է դրոնը։ Եթե ​​անօդաչու թռչող սարքն օգտագործում են կոմունալ ծառայությունները կամ իրենք՝ էլեկտրահաղորդման գծի օպերատորները, ապա ծախսերն ընկնում են նրանց վրա։ Եվ, անկեղծ ասած, դրանք էլեկտրաէներգիայի փոխանցման ընթացքում կորուստների ծավալի համեմատ հզորության աննշան թվեր են։ Եվ եթե հաշվի առնեք պոտենցիալ խնայողությունները, որոնք խոստանում են էլեկտրահաղորդման գծերի նման ինքնավար ստուգման համակարգերը, ապա ծախսերի գանձման հարցը կարող է լիովին զեղչել:

Եթե ​​տեխնոլոգիան ապացուցվի, այն հսկայական հեռանկարներ է բացում, քանի որ միլիոնավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման գծեր են ցրված աշխարհով մեկ, որոնցից շատերը գտնվում են ծայրահեղ անհասանելի վայրերում։ «Վամպիր» դրոնը կարող է վերահսկել նրանց վիճակը շաբաթական 7 օր՝ ընդհատելով այն միայն տեխնիկական ստուգման և եղանակային որոշ իրավիճակների դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular