ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիս

ՍՊՈՐՏ

Սեղանի թենիսը հանրաճանաչ խաղ է, որը խաղում են հիմնականում փակ տարածքներում ռակետներով և գնդակով փոքր սեղանի վրա: Ներկայումս աշխարհում տարեկան ավելի քան քառասուն միլիոն թենիսիստներ են մասնակցում տարբեր մակարդակների մրցումների։

Անհնար է միանշանակ ասել, թե որ երկիրն է դարձել սեղանի թենիսի՝ պինգ-պոնգի ստեղծման հայրենիքը։ Կան մի քանի վարկածներ: Ամենահայտնին այն է, որ այն առաջացել է Անգլիայի Թագավորությունում, որպես թագավորական մեծ թենիսի տնային տարբերակ:  Բայց խաղի ծագման մասին կան վարկածներ առ այն, որ այն ծագել է Ամերիկայում, Չինաստանում և Հարավային Աֆրիկայում: Հնում այդ երկրներում մարդիկ փողոցներում պինգ-պոնգ էին խաղում։ Մինչ օրս էլ պահպանվել են հնագույն փորաքանդակներ, որտեղ պատկերված են մարդիկ, ովքեր մաքուր օդում ռակետկաներով գնդակ են խաղում։ Հետո պինգ-պոնգ խաղալու համար փոքր տարածքի անհրաժեշտությունն այդ խաղն աստիճանաբար տեղափոխել է փակ տարածքներ: Սկզբում հատակին ցանց էին տեղադրում և խաղում: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են խաղալ սեղանների վրա, և հայտնվել են ցանցի տեսքով ինչ որ բաներ, որոնք սկզբում պատրաստվում էին ձեռքի տակ ընկած նյութերից։ Հատուկ կանոններ չկային։ Սպորտային ոչ հավակնոտ այդ սարքավորումների շնորհիվ հնարավոր էր խաղալ այդ խաղը ցանկացած վայրում, ինչն էլ խթան է հանդիսացել սեղանի թենիսի հետագա զարգացման համար։

19-րդ դարում արդյունաբերության հզոր զարգացումը և ապրանք արտադրողների միջև մրցակցությունը նպաստեցին սպորտային սարքավորումների կատարելագործմանը: Սարքավորումների արտադրության մեջ սկսեցին օգտագործվել ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ, փոխվեց ռակետների կառուցվածքը, սկսեցին փորձարկվել տարբեր գնդակներ։

1891 թվականին պինդ միաձույլ գնդակը փոխարինվեց խոռոչավոր գնդակով։ Այդ վաստակը պատկանում է անգլիացի Դ.Գիբին, ով նկատելով խաղալիք բազմագույն սնամեջ գնդակները, որոշեց դրանք օգտագործել թենիս խաղալու համար։

Երկար ու ծանր փայտյա ռակետներին փոխարինեցին նրբատախտակից և կարճ բռնակով ռակետները, որի շնորհիվ դրանց քաշը 3 անգամ նվազեց։ Սկսեցին փորձարկվել նաև  ռակետը ծածկելու համար նախատեսված նյութեր։ Է. Գուդն է համարվում այդ փոփոխությունների նախաձեռնողը։ 1902 թվականին նա ռեկետի մակերեսը ծածկեց ռետինով և կարողացավ կիրառել նոր խաղային տեխնիկա, այն է գնդակին պտտեցնող հարվածներ հասցնելը։ Դա օգնեց նրան հաղթել բազմաթիվ մրցաշարերում: Ժամանակի ընթացքում պինգ-պոնգը դարձել ոչ միայն հաճելի ժամանց, չնայած հիմա էլ այն հաճելի ժամանաց է, այլ նաև ժամանակակից սպորտաձև: Առաջին անգամ անցկացված  մրցումներն են Լոնդոնի առաջնությունը (1900) և միջազգային մրցաշարը Հնդկաստանում (1901)։ Իսկ Դ.Ջեկվեսը պաշտոնապես գրանցել է խաղի ֆիրմային անվանումը 1901 թվականին՝ «պինգ պոնգ»։

Դրանից հետո 1926 թվականին դոկտոր Ջի Լը Մանը կազմակերպել է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան, որի նախագահ է ընտրվել Ա. Մոնտեգյուն: Հենց նույն թվականին էլ Լոնդոնում տեղի է ունեցել պինգ-պոնգի աշխարհի առաջին առաջնությունը։

Պինգ-պոնգի հետագա ժողովրդականությունը կապված է եղել սարքավորումների որակի բարելավման և ստանդարտացման, մրցակցության կանոնների բարելավման հետ։ Խաղը դարձել է հետաքրքիր և դինամիկ, երկրպագուների թիվն անընդհատ աճել է:

1961 թվականին սեղանի թենիսում տեղի է ունեցել հեղափոխություն։ Ճապոնիայից ժամանած մարզիկները սկսել են օգտագործել պտտվող բարձր հարվածը, որը կոչվում էր «սատանայի գնդակ Տոկիոյից»: Դա արմատապես փոխել է խաղի մարտավարությունը ճապոնացիներին դարձնելով անպարտելի։

ՄՕԿ-ը սեղանի թենիսը ներառել է 1988 թվականի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Ներկայումս ավելի քան 190 ազգային ֆեդերացիաներ աշխատում են այդ խաղը մասսայականացնել ամբողջ աշխարհում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular