ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմպակտ Moonwalkers արագաքայլերը թույլ են տալիս քայլել 12 կմ/ժ-ից ավելի արագությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կարնեգի-Մելլոնի ինստիտուտի (ԱՄՆ) ստեղծված Shift Robotics ստարտափը սկսել է ընդունել էլեկտրական շարժիչով արագաքայլերի պատվերներ, որոնք թույլ են տալիս քայլել 12 կմ/ժ-ից ավելի արագությամբ։ Մոդելը 2023 թվականի լավագույն գյուտերի շարքում է ըստ Time ամսագրի, գրում է ixbt.com-ը։

Այդ սարքերը հագցվում են սովորական կոշիկների վրա և թույլ են տալիս սովորականի պես քայլել, այլ ոչ թե գլորվել, բայց վազորդի արագությամբ: Համեմատության համար նշենք, որ նորմալ հետիոտնը քայլում է մոտ 5 կմ/ժ արագությամբ։ Միաժամանակ, մշակողների կարծիքով, մարդն օգտագործելով այդ արագաքայլերը ավելի շատ էներգիա չի ծախսում, քան՝ սովորական քայլքի ժամանակ։
Արագաքայլերն ունեն 300 Վտ հզորությամբ  էլեկտրական շարժիչներ յուրաքանչյուր ոտքի համար, ինչպես նաև 9-ական պոլիուրեթանային անիվներ: Այսինքն ընդհանուր առմամբ օգտատերը իր զբոսանքների համար կստանա 600 Վտ հզորությամբ կոմպակտ շարժիչ 18 պլաստիկ անիվներով։
Այդ Moonwalkers մոդելը կարելի է կրել կանանց և տղամարդկանց ամենատարածված ոտքի չափսերով գրեթե ցանկացած տեսակի կոշիկի հետ, օգտագործողի առավելագույն քաշը պետք է լինի մինչև 100 կգ: Այնուամենայնիվ, ավելի ծանր մարդիկ նույնպես կարող են օգտագործել մոդելը, բայց այդ դեպքում նրանք ավելի դանդաղ են շարժվելու:
Հայտնի է, որ նույն զույգի երկու արգաքայլերը միմյանց հետ շփվում են անլար ինտերֆեյսի միջոցով, որպեսի համակարգեն աշխատանքը, կա արգելակման համակարգ: Ճիշտ է, անհնար է անմիջապես արգելակել մեծ արագությամբ շարժման դեպքում. չոր ճանապարհին արգելակման ուղին մոտ մեկ մետր է: Առանց վերալիցքավորման էներգիայի պաշարը բավարար է 7-12 կմ վազք/քայլքի համար:
Մինչ բոլոր երկրների օրենսդիրները քննարկում են, թե ինչպես արգելել սկուտերները, այս նորույթն է իր ճանապարհը հարթում: Ճիշտ է, նոր արտադրանքն արժե շատ ավելին, քան բյուջետային սկուտերը ԱՄՆ-ում՝ մոտ 1400 դոլար։ Մյուս կողմից, նման անհատական  արագաքայլը կարող է տեղավորվել նույնիսկ փոքր պայուսյակի մեջ, յուրաքանչյուր արագաքայլը կշռում է մոտավորապես 2 կգ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular