ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռուբեն Առաքելյանի կերակրափողի խնդիրը լուծվել է, նա վարժ խոսում է.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռուբեն Առաքելյանը, որը բուժում է ստանում Գերմանիայում, իրեն համեմատաբար լավ է զգում, նրա մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում  ասաց նրա ազգականներից Հովհաննեսը: Նա նշեց, որ Ռուբենի կերակրափողի հետ կապված խնդիրը լուծվել է, նա արդեն վարժ կարողանում է խոսել. «Նորմալ ա արդեն վիճակը, իր ձայնով վարժ խոսում է»:

Նա նշեց, որ Ռուբենին հաճախ սայլակով զբոսանքի են տանում հիվանդանոցի բակ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը Գերմանիա էր տեղափոխվել հունիսի 13-ին:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի մասում ու նրա վերջույթները հիմա գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը ու օգնել, որ Ռուբենն ավելի ինքնուրույն դառնա: Հայ բժիշկը, որը Ռուբենին մերսումներ է անում, նույնպես ասում է, որ հույս կա՝ նա վստահ չէ, որ Ռուբենի ոսկրածուծն ամբողջովին կտրված է, քանի որ բուժակարգերի ընթացքում զգում է արձագանք նրա նյարդային համակարգի կողմից:

Հիշեցնենք նաեւ, որ Գերմանիայում բուժում ստանալու համար անհրաժեշտ 43 հազար եվրոն պաշտպանության ու առողջապահության նախարարությունների ջանքերով նախապես փոխանցվել է գերմանական կլինիկային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular