ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, սկսել է առաջիկայում Հարավային ռազմական օկրուգի և ռազմածովային ուժերի հրթիռային կազմավորումների զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլնի, մշակել «ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցեր»։ Զորավարժությունները կանցկացվեն՝ ի պատասխան «արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների»։

«Զորավարժություններն ուղղված են ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստականության ապահովմանը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար՝ արձագանքելու և անվերապահորեն ապահովելու Ռուսաստանի  տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների», - ասվում է ՌԴ ՊՆ-ի  մամուլի հաղորդագրության մեջ:

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը, սակայն մի քանի օր անց պարզաբանել էր, որ դեռ մտադիր չէ դա անել։ Վերջերս The Economist-ին տված հարցազրույցում նա կրկին ասել է, որ Կիևի խնդրանքի դեպքում չի բացառում ֆրանսիական զորքերի ուղարկումն Ուկրաինա։

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը կարող է միջամտություն պահանջվել, և չի բացառվում ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular