ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հարձակումն այնուամենայնիվ տեղի կունենա՝ չնայած միջազգային հանրության կողմից զսպվածության կոչերին: Այս մասին գրում է apnews.com-ը:

Նա ասել է, որ Իսրայելը կոչնչացնի այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ անկախ այն բանից, թե խմբավորման մոտ պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման և Գազայում հրադադարի հաստատման գործարքը կկնքվի, թե ոչ: Գործարքը ներկայումս քննարկվում է Կահիրեում ընթացող  բանակցություններում:

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են հրադադարի մասին համաձայնագրի շուրջ, որը նպատակ ունի ազատել պատանդներին և մարդասիրական օգնություն տրամադրել ապաղեստինցիներին, որոնք գտնվում են պաշարված անկլավում:

«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը՝ նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, բացառվում է։ Մենք կմտնենք Ռաֆահ և այնտեղ կվերացնենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ գործարքով կամ առանց գործարքի, որպեսզի հասնենք ամբողջական հաղթանակի»,- ասել է Նեթանյահուն Գազայում գրոհայինների կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հույս էր հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման գործարքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular