ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծված վիճակից դուրս գալու համար ժողովրդին առաջնորդողներ են պետք, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Էսպես որ շարունակվի, ոչ միայն Արարատ սարը, Արագած լեռն էլ չի լինի։ Խնդիրը ժողովրդի արթնանալ-չարթնանալը չէ, ոչ մեկը քնած չէ։ Ապացուցված է, որպես կանոն՝ հետպատերազմական շրջանում հասարակությունը շոկի մեջ է ընկնում, և շոկից հանող է պետք։ Հիմա մեզ պետք է էլիտա, լիդերներ, որ մեր հասարակությանը հանեն այդ վիճակից»,- ասել է քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց  ամբիցիաները և մեկտեղեն ռեսուրսները, գաղափարները։

«Նիկոլը չի թաքցրել, որ ինքը գաղափարախոսություն չունի, որ ինքը «իզմ»-երից զուրկ է, դրա համար ընդդիմությունը պետք է նոր գաղափարներ ու մոտեցումներ, այլընտրանք առաջարկի, այն, ինչը չի ասվել: Պետք է լինի առաջնորդություն, թիմ, և պետք է ասեն՝ ինչ են անելու Նիկոլից հետո»,- ասել է Կարեն Քոչարյանը: 

Ովքե՞ր պետք է լինեն լիդերները. ըստ քաղտեխնոլոգի՝ պրոֆեսիոնալները։

«Այս վիճակից դուրս գալու հնարավորությունը տեսնող մասնագետները, որպեսզի ցույց տան այս փոսից դուրս գալու ելքերը: Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular