ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից անդրադարձել է իր կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի մերժմանը։ Սամսոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այս գրառումն անում եմ իմ կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ՝ ապրիլի 28-ին, «Արմավիր» ՔԿՀ-ից։ Առավել քան վստահ եմ, որ դատավոր Լուսինե Ալավերդյանի կողմից իմ պաշտպանների բողոքը մերժվելու է, քանի որ նույն դատավորն արդեն մերժել է ընկերոջս՝ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների բողոքը։ 

Ընդհանրապես, ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները, պայմանական, «արտուշգաբրիելյանների» տեսքով, վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ։ Սրանց նմանները պատմության մեջ են մնալու որպես ամոթ չունեցող և ադրբեջանաթուրքական իշխանությունների ապազգային որոշումներն օրինականացնող կոլաբորացիոնիստներ։ Եվ եթե «արտուշգաբրիելյաններին» թվում է, որ ոչ հեռավոր ապագայում իրենք այսօրվա որոշումների համար պատասխանատվության չեն կանչվելու, խիստ սխալվում են։ 

Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները։ Նրանց անունները ևս հավերժ մնալու են Արցախն ու Հայաստանը թշնամուն հանձնած, հազարավոր հայորդիներ սպանած ստահակների անվան կողքին։ 

Ո՛չ ոք չի մոռացվում, ոչի՛նչ չի մոռացվում…

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
28.09.2024թ.»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular