ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի իշխանությունները գնալով ավելի ու ավելի են հավատում, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նախատեսում է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր տալ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իսրայելցի և օտարերկրյա պաշտոնյաներին։

Նրանց կարծիքով՝ կալանավորման օրդեր կարող է տրվել, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեպքում։

Ըստ թերթի զրուցակիցների՝ իսրայելցի պաշտոնյաներին գուցե մեղադրեն Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի օրն Իսրայելի վրա կատարված հարձակմանը չափազանց կոշտ պատասխան տալու համար։

Աղբյուրրների խոսքով՝ ՄՔԴ-ն դիտարկում է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդեր տրամադրելու հարցը, սակայն կոնկրետ ում դեպքում, չի նշվել։

Թե ինչ փուլում է օրդերի հաստատման գործընթացը, հայտնի չէ։

NYT-ը նշել է, որ ցանկացած օրդեր կպահանջի ՄՔԴ-ի դատավորների կոլեգիայի հաստատումը և «պարտադիր չի հանգեցնի կասկածյալների դատավարության կամ նույնիսկ անհապաղ ձերբակալման»: ՄՔԴ-ն չի մեկնաբանել հրապարակման տեղեկությունը։

Պարբերականը նաև գրել է, որ միջազգային դատարանի կողմից տրված ձերբակալության օրդերներն «աշխարհի մեծ մասում, հավանաբար, կընկալվեն որպես նվաստացուցիչ բարոյական հանդիմանություն, հատկապես Իսրայելի դեմ, որը ամիսներ շարունակ բախվել է միջազգային հակազդեցության՝ Գազայի հատվածում իր պահվածքի պատճառով», ներառյալ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, ով Իսրայելի իշխանությունների գործողություններն անվանել է չափազանցված։

Իսրայելցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, նաև ասել է, որ ՄՔԴ-ի ձերբակալության օրդերների հնարավորությունն «ազդել է Իսրայելի որոշումների կայացման վրա վերջին շաբաթների ընթացքում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular