ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո Մանոյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առաջին անգամը չէ որ Թուրքիայի իշխանությունները չեն հասկանում՝ Ցեղասպանությունը Հայ ժողովրդի համար ինչ է նշանակում, փորձում են ներկայացնել սա որպես Սփյուռքի հարց, չեն հասկանում՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը, եթե ոչ ավելին, այդ նույն ցեղասպանության վերապրածների ժառանգներ են։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը:

Մանոյանի կարծիքով՝ մեր ժողովրդի կեցվածքը կհիասթափեցնի նրանց։

«Իրենց այս մոտեցումը կրկին ցույց է տալիս՝ իրենք իրականում Հայաստանի հետ հաշտության գալու, Հայաստանի պետականության առկայությունը ընդունելու ցանկություն չունեն։ Էրդողանը ասում է՝ պատուհանը քիչ ժամանակով պետք է բաց մնա, իրենք տեսնում են այդ պատուհանը՝ այս իշխանություններն են, իրենք էլ հասկանում են, որ այս իշխանությունները երկար չեն կարող դիմանալ այս վարքագծով և ուրեմն կոչ է անում հենց թուրքերին, որ առիթն է հիմա օգտվեն, իսկ Հայաստանին փորձում են վախեցնել, թե մինչև վերջ չենք կարող սպասել»,- ասաց նա։

Ըստ Մանոյանի՝ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանն ավելի ուժեղ էր, Թուրքիան խոսում էր, թե ինչ-որ բան եղել է և պետք է մասնագետները պարզեն, թե ինչ, հիմա արդեն լրիվ ուրիշ ոճով է խոսում պարտված Հայաստանի հետ։

«Իրենք այս առիթները միշտ էլ օգտագործելու են, երբ Հայաստանը մի քիչ ավելի թույլ լինի, իրենք փորձելու են հնարավորինս պոկել Հայաստանից․ հիմա էլ ասում է՝ ինչ ուզում ենք տվեք, այս պատմությունից վերջանանք։ Բայց անհիմն հիշողություններ ասել՝ նշանակում է, որ Թուրքիան,  իր ժողովրդի, իր պետության պատմությունը չի ճանաչում, չի ընդունում։ Անհիմն հիշողություն չի կարող լինել, եթե մարդը ապրել է դա, այդ ապրածն է հիշում։

Իսկ մեր դեպքում մեծ հարված է հասցրել մեր ժողովրդին այդ Ցեղասպանությունը։ Իհարկե, չի նշանակում, որ գլուխներս կախ որպես զոհ պետք է ապրենք, բայց ազդեցություն թողել է և այդ ազդեցության գծերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի այս պետությանը ոչ մի հիմք չունենք վստահելու։ Հայաստանի իշխանություներն էլ այդ խաղերը, որ տալիս են, իբր նոր բան են փորձում, իբր խաղաղություն, Փաշինյանը վաղը դա էլ կարող է ասել՝ չհիշենք, որ Թուրքիայի հետ հաշտ ապրենք»,- ասաց նա։

Հարցին՝ եթե գանք ինչ-որ մի կետի և հրաժարվի մեր կառավարությունը Ցեղասպանությունից, պահանջներից, մեզ որպես պետության, դրական իմաստով որևէ բան կտա՞ դա, նա պատասխանեց․

«Չէ, պարզ է՝ Թուրքիան բաց սահմաններում, թե փակ սահմաններում իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխել։ Այսօրվա Էրդողանի ասածից էլ հայտնի է, որ չի փոխելու և չեմ կարծում, թե վաղն առավոտվանից կամ 5 օր հետո փոխելու է»։

Ճշտող հարցին՝ Դուք կարծում եք՝ անկախ նրանից՝ մենք Ցեղասպանության մասին հիշողությունները մի կողմ կդնենք, թե չենք դնի, կհրաժարվենք պահանջատիրությունից թե ոչ, Թուրքիայի վարած հակահայ քաղաքականությունը չի՞ փոխվի, Կիրո Մանոյանը պատասխանեց․

«Հակառակը՝ մեզնից ամեն իմաստով հնարավորը պոկելու, ամեն ձևով մեզ հնարավորինս ճնշելու քաղաքականությունը շարունակվելու է և Փաշինյանի սխալը, եթե չասենք դավաճանությունը, հենց դրա մեջ է, որ չի հասկացել դա։

Այսօր մարդն արդեն խոսում է չհիշելուց, ասում է անհիմն մի հիշեք, չի ասում՝ մեզնից բան մի պահանջեք, արդեն ասում է՝ մի հիշեք և արդեն վաղը եթե չհիշենք այլ բան պետք է ասի, կասի՝ մի շնչեք։ Այսինքն՝ վերջ չունի որովհետև դա բխում է իրենց այն քաղաքականությունից, որ մենք խոչընդոտում ենք մեր պարզ գոյությամբ, իսկ իրենց պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը և ուրեմն կամ պետք է գոյություն չունենանք, կամ եթե գոյություն ունենանք պետք է այդ գոյությունը իրենցից կախված լինի և քարշ տանք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular