ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը շարունակում է շփումներն ահաբեկիչների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է շփումները ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման առաջնորդ Հալեդ Մաշաալի հետ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Jerusalem Post թերթը, հղում կատարելով թուրքական նախագահի աշխատակազմի աղբյուրներին, հայտնել է, որ Էրդողանը վերջին անգամ Մաաշալի հետ հանդիպել է հունիսի 24-ին Ստամբուլում:

Հրատարակության տվյալներով` Էրդողանն ու Մաաշալը քննարկել են պաղեստինցիների միջեւ տարաձայնությունները հաղթահարելու գծով ջանքերը եւ Թուրքիայի կողմից մարդասիրական օգնություն տեղ հասցնելու հետ կապված հարցեր:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի ղեկավարների հանդիպումները խոչընդոտ չեն համարում Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:

«Առանց ՀԱՄԱՍ-ի, պաղեստինյան խնդրի լիարժեք լուծում հնարավոր չէ: Եւ դա հասկանում են Իսրայելում: Մենք չեն թաքցնում մեր շփումները ՀԱՄԱՍ-ի հետ եւ շարունակելու ենք դրանք», -ասել էր Չավուշօղլուն:

Իսրայելյան ԶԼՄ-ների տվյալներով` Իսրայելը հրաժարվել է պաղեստինյան իսլամիստների ՀԱՄԱՍ շարժման գործունեությունը Թուրքիայում ամբողջությամբ դադարեցնելու իր պահանջից, իսկ թուրքերն այլեւս չեն համառում դեսպանների Թել Ավիվ եւ Անկարա վերադառնալու համար Գազայի հատվածի վրայից շրջափակումը հանելու հարցում:
ԶԼՄ-ների համաձայն` անցյալ տարվանից հարաբերությունների նորմալացման մասին պատրաստվող համաձայնությունը, դեսպանների վերադարձին զուգահեռ, ներառում է ներքին պահանջարկը բավարարելու եւ եվրոպական երկրներ տարանցելու համար իսրայելյան բնական գազը Թուրքիա մատակարարելու մասին կետ:

ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջեւ շփումները կարող են շարունակվել հունիսի 26-ին եվրոպական երկրներից մեկում:

Հարաբերությունների նորմալացման համար Թուրքիան Իսրայելից ներողություն եւ փոխհատուցում է պահանջել 2010 թվականի մայիսին «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացիների մահվան դիմաց, որոնք, կարծես իսրայելյան կողմը համաձայնվել է կատարել: Մնում է չկատարված Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը հանելու մասին պայմանը:

Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի կողմից զենք, զինամթերք, սպառազինություն մատակարարվելու եւ թիկունքային օգնություն ցուցաբերվելու մասին, ինչպես նաեւ այն մասին, որ աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչները Թուրքիայի տարածքով են անցնում Սիրիա` միանալու ԻՊ-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular