ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում

ՍՊՈՐՏ

Գիշերը տեղի ունեցան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի 2-րդ զույգերի հանդիպումները։

Երկու խաղերի արդյունքներով կիսաեզրափակիչ փուլ անցան Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»։ Երկուսի դեպքում էլ առաջին խաղերն ավարտվել էին ոչ-ոքի։

«Ալյանց արենայում» Գերմանիայի չեմպիոնը 1-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։ Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձավ կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը (63')՝ Ռաֆաել Գերեյրոյի եզրային փոխանցումից հետո գլխի հարվածով գրավելով «Զինագործների» դարպասը։ Կիմմիխը ճանաչվեց հանդիպման խաղացող։ «Կարմիրներն» ընդհանուր 3-2 հաշվով անցան կիսաեզրափակիչ։

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում գրանցվել էր 3-3 գերարդյունավետ հաշիվը։ Իսկ արդեն «Էթիհադում» խաղի հաշիվը բացեց (12') Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգուն։ Վինիսիուսի աջ եզրային փոխանցումից հետո նրա առաջին հարվածը դարպասապահ Էդերսոնը հետ մղեց, սակայն երկրորդ հարվածը չկարողացավ։ Երկարատև ջանքերից հետո «Կապույտների» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն (76') բոլորից շուտ կողմնորոշվեց Արքայական ակումբի տուգանային հրապարակում ու գրավեց հաջող հանդիպում անցկացրած Անդրիյ Լունինի դարպասը։ Ավելացված ժամանակով հանդերձ խաղն ավարտվեց 4-4 ընդհանուր հաշվով։ 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը «մադրիդցիների» կողմն էր, չնայած նրան, որ առաջինը վրիպեց «Ռեալի» վետերան կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ «Սիթիից» վրիպեց կիսապաշտպան, հարձակվող Բեռնարդու Սիլվան, որի կենտրոնով կատարած հարվածը հանգիստ վերցրեց Լունինը։ Հաջորդ վրիպողը եղավ իսպանական ակումբի նախկին կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, որի աջ ներքեւի անկյուն կատարած հարվածը հետ մղվեց դարպասապահի կողմից, ով, ի դեպ, «Ռեալի» 3-րդ դարպասապահն է մեկնարկային կազմի ընտրության հարցում։ Հաղթական 11-մետրանոցը խփեց պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։ Հանդիպման խաղացող ճանաչվեց կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ 

Այսպիսով, Գերմանիան և Իսպանիան ներկայացնող ակումբները կհանդիպեն միմյանց կիսաեզրափակչում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular