ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փորձենք ավելի կոնկրետ հասկանալ, թե ի՞նչ է «ազգային գենոմը»: 

Genome Diversity of Ukraine-ը ուսումնասիրում է ժամանակակից Ուկրաինայի տարածքում, առնվազն երեք սերունդ բնակվող անձանց. գենոմի ամբողջական մակարդակով ուսումնասիրվել է 97 մարդ։ Հետազոտության արդյունքների հիման վրա ստեղծվել է բազա՝ Ուկրաինայի բնակչությանը հարևաններից տարբերելու հիմք։ «Ուսումնասիրության ընթացքում մենք հայտնաբերեցինք բազմաթիվ նոր մուտացիաներ, որոնք նախկինում չէին գրանցվել և որոնք կարող են հանգեցնել նոր հիվանդությունների»,- ասել է գենետիկ և ՏՏ մասնագետ Վալտեր Վոլֆսբերգերը:
Այդ մուտացիաների վերլուծության արդյունքների հիման վրա գիտնականները ստեղծել են քարտեզ, որը ցույց է տալիս, թե որքանով են ուկրաինացիները տարբերվում հարևան պոպուլյացիաներից:
Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները. «Ուկրաինան իր ուրույն տեղն ունի, այն չի միաձուլվում այլ երկրների հետ։ Դա նշանակում է, որ երկար ժամանակ մենք զարգացել ենք մեկուսացված, բայց անընդհատ կապեր ենք ունեցել հարևան երկրների հետ, և դա տեսանելի է գենոմներում»,- բացատրել է գենետիկ հետազոտող Քրիստինա Շուբելկան։ Վոլֆսբերգերը բացատրել է, որ թեստավորումը միշտ չէ որ կատարյալ է. օրինակ` լեհ նախնիներ չունեցող անձի մոտ հայտնաբերվել է այդ գենը: Լեհական հետքը բացատրվում է նրանով, որ լեհերը մի փոքր ավելի վաղ են վերլուծել գենոմը, և այժմ մեր տարածաշրջանի բոլոր մուտացիաները թեստերում կնշվեն որպես լեհական: Նման խնդիր կա. այն երկրները, որոնք առաջինն են սկսում նման հետազոտությունները` թելադրում են վերլուծությունը։ Ժամանակ կպահանջվի, մինչև նոր հետազոտությունները բարելավեն այդ թեստերը: Ըստ Շուբելկայի` միտումը, որ պոպուլյացիայի ուսումնասիրությամբ պետք է ցույց տրվի վերջինիս բացառիկությունը, այժմ գիտական աշխարհում մարում է: Ընդհակառակը, ակտիվ ուղղությունն է ցույց տալ, որ մենք շատ ավելի նման ենք, քան տարբեր»։ Իսկ տարբերությունների տոկոսը, որը հանրաճանաչ ոլորտներում սովորաբար կոչվում է «ազգային գենոմ», շատ փոքր է՝ մոտ 0,1%։
Ուսումնասիրելով ուկրաինական Genome Diversity of Ukraine նախագծի տվյալները` գիտնականները հերքում են «մեկ ժողովուրդ» հասկացության որևէ գիտական հիմքի առկայությունը, նշելով, որ դրանից նույնիսկ «եղբայրության» հոտ չի գալիս: «Սրանք բոլորը քաղաքական հասկացություններ են, - կտրականապես պնդել է Քրիստինա Շուբելկան,— մեր ուսումնասիրության մեջ ուկրաինացիներին համեմատելով եվրոպոիդ ռուսների հետ, մենք տեսանք, որ նրանք նույն բնակչությունը չեն։
Վալտեր Վոլֆսբերգերը հաստատել է. «Օրինակ, որոշ հիվանդություններ, որոնք տարածված են Ռուսաստանի արևմտյան մասում, կարող են նույն կերպ գոյություն ունենալ նաև Ուկրաինայի արևելյան մասում: Նրանց միջև, հավանաբար, ինչ-որ կապ կա։ Բայց ազգերին եղբայր անվանելը որոշակի նմանատիպ գենետիկ ռիսկերի պատճառով այնպիսի բան է, որը գոյություն չունի գիտության մեջ»: Ֆրանսիացիներն ու գերմանացիները, որոնք գենետիկորեն նման ռիսկեր ու խնդիրներ ունեն, բայց մշակութային առումով շատ տարբեր են, լեզուն էլ է տարբեր, նրանք ընդհանրապես իրար չեն հասկանում»։ Մինչդեռ ռուսները շարունակում են ոչ միայն «միավորել» տարբեր ժողովուրդների, այլ նաև իրենց գիտությունը մոտեցնել կեղծ գիտությանը։ Այնուամենայնիվ, ռուսների գենետիկական վերլուծության և նույնիսկ խմբագրման փորձնական նախագիծը ղեկավարել է Պուտինի դուստրը: Չնայած այն հանգամանքին, որ նա գտնվում է պատժամիջոցների տակ, ԱՄՆ-ում և Շվեյցարիայում մի քանի գիտական հրատարակություններ հրապարակել են նրա հոդվածները։ 

«Ազգը տերմին է, որը սահմանում է մարդկանց մի խումբ, որոնք միավորված են ընդհանուր արժեքներով և ազատության նկատմամբ վերաբերմունքով,- նշել է Վալտեր Վոլֆսբերգերը,-
արյան կամ գեների ձայնն այնքան էլ զգալի չէ, ասում են գիտնականները, քաղաքական կամ մշակութային գործոնները շատ ավելի են ազդում ազգի նույնականացման վրա: Հենց դա էլ ռուսները, խրված «միօրինակության» խավարի մեջ, երբեք չկարողացան հասկանալ, որովհետև նրանք չէին կարող ընդունել մեր առանձին, ինքնատիպ ապրելակերպի, գոյատևման ու մտածելակերպի, տարբեր ավանդույթների, ընդհանուր տարածքների ու արժեքների գոյությունը։ Եվ այո, մեր հատուկ ու առանձին տեղը աշխարհի գենետիկական բազմազանության քարտեզի վրա։ Ռուս ժողովրդի հետ մեզ ձուլել չի հաջողվի, գիտության կողմից է ապացուցված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular