ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է իրավապաշտպան, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Ռաֆայել Իշխանյանը․

«Խղճի բանտարկյալն այն մարդն է, որը ազատազրկված է բացառապես իր հայացքների համար։ Այսինքն ոչ մի հակաիրավական բան չի արել։ Սամսոնյանն ու Սաղաթելյանը առնվազն քրեական օրենսգիրք չեն խախտել։ Խղճի բանտարկյալի դեպքում պահանջը մեկն է ՝ անհապաղ ազատ արձակում։ Խղճի բանտարկյալը նաև քաղբանտարկյալ է։

Ցանկացած պաշտպանություն, որ կիրառվում է քաղբանտարկյալի դեպքում, նույնությամբ պետք է կիրառվի նաև խղճի բանտարկյալի նկատմամբ։ Մեր երկրում վիրավորանքը 2 անգամ ապաքրականացվել է։ Մարդուն վիրավորելու դեպքում բացառապես քաղաքացիական պրոցես է գնում՝ գումար կամ ներողություն»,- նշել է իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular