ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոլնցեպեկ»-ի ճշգրտությունը հասցվել է հինգ մետրի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս ռազմական ինժեներները կարողացել են հասնել TOS-1A «Սոլնցեպեկ»-ի մարտական  հնարավորությունների ավելացման հաջորդ քայլին, գրում է overclockers.ru-ն։ Այժմ այդ ծանր կրականետային համակարգը բառացիորեն հարվածում է անհրաժեշտ քառակուսու վրա՝ 5 մետր շառավղից ավելի չգերազանցելով շեղման տարածությունը: Այդ մասին լուրով կիսվել է«Սիգնալ» ԳՀԱՄ-ի ղեկավար Վլադիմիր Պիմենովը։ 

Գլխավոր տնօրենի խոսքով ամեն ինչ սկսվել է նրանից, որ խմբակային հարցում է ստացվել ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներից։ Ռուսական բանակի զինվորականները ցանկություն են հայտնել բարելավել համակարգերի արագ տեղակայման հնարավորությունը։ Եվ որոշ ժամանակ անց ներկայացվել է մի զարգացում, որը համապատասխանում էր պահանջներին և թույլ է տալիս համազարկ արձակել թշնամու թիրախների վրա առանց մեքենայի խցիկը լքելու անհրաժեշտության: Դրանով նվազագույնի է հասցվում այն ժամանակահատվածը, երբ համազարկից հետո պետք է համակարգը խորը թիկունք հասցնել։ Բացի այդ արդյունավետության գործոնից, լրջորեն լրամշակվել է նաև ճշտության գործոնը, հիմա համակարգի հրթիռները դիրքերում վայրէջք են կատարում մի քանի մետր ճշգրտությամբ։

TOS-1A «Սոլնցեպեկ» -ը պատկանում է ծանր կրականետային համակարգերի դասին, որոնց հիմնական նպատակը հակառակորդի անձնակազմի և թեթև զրահապատ կամ ոչ զրահապատ սպառազինությունը շարքից հանելն է։ Դրա համար օգտագործվում են չկառավարվող հրթիռներ։ Հրթիռների ամբողջական համազարկը կարող է պայթող գազային ամպով ծածկել ահռելի տարածք:

Բացի հարձակողական հնարավորությունների ավելացումից, կրականետների այլ թարմացումները ևս կարվեն: Կարելի է ակնկալել, որ հաջորդ քայլը կլինի նրա ինտեգրումը դինամիկ պաշտպանության համակարգերին, որոնք կարող են նվազեցնել վնասը մեծաթիվ ուկրաինական անօդաչու թռչող սարքերից և հակատանկային համակարգերից արձակված ծանր հրթիռներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular