ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի հնարավոր պատասխանից հետո լայնածավալ էսկալացիա չի լինի, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանը շահագրգռված չեն պատերազմով․ միջազգայնագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պետք է հասկանալ՝  Իրանը չի օգտագործել իր ընդհանուր ռազմական պոտենցիալը թե՛ որակապես, թե՛ քանակապես, Իսրայելն էլ իր հերթին շատ մեծ օգնություն ստացավ և իր ուղղությամբ գնացող հրթիռներն ու ԱԹՍ-ները չեզոքացվեցին Հորդանանի, Իրանի տարածքում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի օգնությամբ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածք 300 հրթիռ և անօդաչու արձակելուն։

Ըստ նրա՝ Տնտեսական առումով այս մի քանի ժամվա հարձակման ընթացքում Իսրայելն ավելի շատ տուժեց, քան Իրանը։

Հարցին՝ ԱՄՆ դիտարկմամբ Իրանի այս հարձակումը անհաջող էր և հաղթանակ Իսրայելի համար, սակայն մյուս կողմից էլ Իրանը հայտարարել է՝ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի, այս ամենից հետո ի՞նչ սպասել, Իսրայելի հնարավոր պատասխանն ինչպիսի՞ն կլինի, նա պատասխանեց․ «ԱՄՆ-ն տեղեկացված էր Իրանի կողմից, որ պատասխանը կլինի, բայց ակնհայտ ասել են՝ Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանային պատերազմի և դա մեսիջ էր որը հիմա ԱՄՆ-ն հասցնում է այն Իսրայելին։

Այդ առումով ԱՄՆ-ն ցույց տվեց՝ պատրաստ են լինել Իսրայելի դաշնակիցը աջակցել, բայց շեշտել են՝ Իսրայելը չի կարող գնալ էսկալացիայի։  Երեկ ռազմաքաղաքական ընդհանուր նիստ տեղի ունեցավ Իսրայելում, բայց ինչպես հասկանում եմ, լուծման չեկան այն հարցում, թե ինչպես պետք է լինի պատասխանը։ Միտքը կա՝ այո Իսրայելը պետք է պատասխանի հիմա քննարկում են, թե ինչպես Իսրայելը պետք է պատասխանի, որ իր դաշնակիցը կողքը մնա, որովհետև ԱՄՆ-ն ասաց՝  մեր աջակցությունը կարող եք չակնկալել, եթե հարվածեք Իրանին սիմետրիկ, հիմա դրա մասին են հիմնական քննարկումները, բայց դա չի նշանակում, թե պատասխանը կլինի այսօր կամ վաղը, դա որոշակի ժամանակ կպահանջի»։

Իսկ թե որքանո՞վ է հավանական Իրանի այս հարձակումը պայմանավորված լինել, նա նշեց, որ պայմանավորված չէր։ «Կասեմ Սոելյմանիի սպանությունից հետո Իրանը հարվածեց ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերին Իրաքում որպես պատասխան։ Այս դեպքում էլ Իրանը տեղեկացրել էր ԱՄՆ-ին, որ հարվածելու է Իսրայելին և նշել էին, որ  ռազմական ինֆորստրուկտուրայի են հարվածելու, ոչ թե քաղաքների։ Այսպիսի մասշտաբներում նման պայմանավորված բաներ չեն լինում, որովհետև Իրանը չէր կարող չպատասխանել, Իրանը պատասխանեց և ԱՄՆ-ին տեղյակ պահեց, որ շահագրգռված չեմ լայնածավալ էսկալացիայի, բայց, անպայման, պատասխանելու եմ։ Այդ հրթիռները նաև ցույց տվեցին, որ Իրանն ունի և քաղաքական կամք, և ունեն այնպիսի տեխնիկա, որ կարող են հասցնել մինչև Իսրայել»,- շեշտեց բանախոսը։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է պատերազմ Իսրայելի պատասխանից հետո, միջազգայնագետը նշեց, որ դա կախված կլինի, թե ինչ պատասխան կտա Իսրայելը։  «Ոչ մի լայնածավալ էսկալացիա չի լինի, որովհետև ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանն է շահագրգռված պատերազմի։ Իսրայելը կշարունակի  իր նպատակը, օրինակ,  պատասխանը կարող է լինի Ռաֆահում՝ ասելով, որ մենք ուղղակի Իրանին չենք պատասխանում, բայց հիմա դուք մեզ չեք կարող չաջակցել կամ խոչընդոտել մեր պատրաստած օպերացիայում՝ Գազայում, սա կարղ է լինել պատասխաններից մեկը՞,- ասաց նա։

Հարցին էլ՝ Իսրայելում պահանջում էին Նեթանյահուի հրաժարականը, ներքին քաղաքական փոփոխություններ հնարավո՞ր են, նա արձագանքեց․ «Դա էր խնդրիրը․ տեղի էր ունենում և՛ արտաքին ճնշում, և՛ ներսից ճնշում նրա դեմ, որովհետև այո, Նեթանյահուն չկարողացավ հասնել այն նպատակներին, որ դրել էր Գազայում և որոշումները, որ ընդունեց ոչ ակտուալ էին և հասարակության մեծ մասը հիմա չի աջակցում Նեթանյահում,  բայց Իրանի դեպքից հետո ներքին հարցը ոչ թե օրակարգից դուրս եկավ, այլ նվազեց ներքին օրակարգում, դրա համար, եթե Նեթանյահուն սկսի իր օպրացիան Գաազայում ավելի հեշտ կընկալվի դա իր հասարակության, ԱՄՆ, միջազգային հանրության կողմից որպես պատասխան ի դեմ Իրանի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular