Տոկաևը կժամանի Հայաստան. հայտնի է հանդիպումների շրջանակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՂազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: