ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես բրիտանացի խորհրդարանականները դարձան առցանց շանտաժիստների զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համայնքների պալատի մի քանի անդամներ դարձել են առցանց ֆիշինգի զոհ՝ հետագա շանտաժի նպատակով։ Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: Նրանցից մի քանիսի հեռախոսահամարները խարդախներին է փոխանցել պատգամավոր Ուիլյամ Վրեգը։ Անցյալ տարվա աշնանից մինչև այս տարվա մարտ ամիսը, բրիտանական խորհրդարանի աշխատանքին ներգրավված առնվազն 20 մարդ՝ աշխատակիցներ, պատգամավորներ և լրագրողներ, անծանոթ համարներից տարօրինակ հաղորդագրություններ են ստացել WhatsApp հավելվածով։ Կախված ստացողների սեռական կողմնորոշումից` (բոլորն էլ տղամարդիկ էին), ուղարկողը ներկայացել է ամեն անգամ տարբեր անուններով՝ Աբի, Չարլի կամ Շառլոտ և յուրաքանչյուր դեպքում տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է նշված անձը սովորաբար անցկացնում իր ազատ ժամանակը: Ձեռագիրը գրեթե բոլոր դեպքերում նույնն էր. նախ, ուղարկողը պնդում էր, որ ճանաչում է հաղորդագրությունները ստացողին և նույնիսկ սիրախաղ են ունեցել ինչ-որ քաղաքական միջոցառման ժամանակ կամ բարում, այնուհետև «զարմացել» է, որ իրեն չեն հիշել, իսկ հետո խոսակցության ընթացքում մերկ լուսանկարներ է ուղարկել: Նույնը պահանջել է զրուցակցից, և, երբ չի մերժվել, հենց այդ անկեղծ լուսանկարն էլ դարձել է շանտաժի առարկա:

Նման հաղորդագրություններ ստացողների թվում են Համայնքների պալատի երեք անդամներ, այդ թվում՝ կառավարության գործող նախարար, երկու քաղաքական լրագրող, հեռուստահաղորդավար և մի քանի կուսակցական աշխատողներ: Politico-ն, որն այս մասին հայտնել է ապրիլի սկզբին, մանրամասնում է Լեյբորիստական կուսակցության աշխատակցի պատմությունը, ով, ի տարբերություն շատերի, կապի մեջ է մնացել համեմատաբար ավելի երկար ժամանակ:
 «Շառլոտը», որի հետ նա, իբր, խոսել է կուսակցության համաժողովներից մեկում, գրել է նրան. «Մենք երկար ժամանակ չենք խոսել: Ինչպես ես, դեռ մենա՞կ ես»։ Այնուհետև «Շառլոտան» ասել է, թե իրենք համաժողովի ժամանակ քննարկել են արհմիությունների հետ աշխատանքը, և որ ինքը, նույնիսկ, համոզել է իրեն միանալ միությանը: Սկզբում տղամարդը վստահ չէր, որ նրանք իրականում շփվել են, բայց հետո սկսել է հավատալ չեղած այդ պատմությանը: Խոսակցությունն արագ վերածվել է «հեռահար ինտիմի». «Շառլոտան» տղամարդուն ուղարկել է մի քանի բացահայտ լուսանկարներ, և նույնը պահանջել նրանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular