Փաշինյանը կայցելի Նոյեմբերյան. այցը կազմակերպվում է խիստ գաղտնի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Տավուշի մարզ, նախատեսում է լինել սահմանամերձ տարածքներում, Նոյեմբերյան քաղաքում:
Ուշագրավ է, որ այցը կազմակերպվում է գաղտնիության պայմաններում, անգամ տարածքի իրավապահները մինչ այս պահը տեղեկացված չեն այցի ծրագրին, որպեսզի արտահոսք չլինի, և վարչապետի այցի ընթացքում տեղի բնակիչները իրենց դժգոհությունները երկրի ղեկավարին չփորձեն հայտնել իշխանությանն անցանկալի միջոցներով:
Կազմակերպչական աշխատանքները կիրականացվեն այցից անմիջապես առաջ՝ մարզ գործուղված որոշ պաշտոնյաների կողմից:
Բնականաբար, այցի շրջանակներում նախատեսվում են այլ տարածքներից «անակնկալ» ժամանած «մասովկա» ապահովողներ, որոնք կողջունեն մարզի բնակավայրերը զիջող վարչապետին: