ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով՝ հիշատակելով 3+3 հարթակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։

Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը՝ խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը չլուծված վեճերը կարգավորելու համար։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում։   

Քանանին նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել վեճերը երկխոսության միջոցով։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։

3+3 հարթակի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Հանդիպումն անցկացվել է Թեհրանում  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

Մինչ այդ 3+3 հարթակի շրջանակներում մեկ հանդիպում էլ կայացել էր Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։

Այդ հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները։ Հարթակի հանդիպումներին հրավիրվել է նաև Վրաստանը, սակայն վրացական կողմը հրաժարվել է այդ ձևաչափով քննարկումների մասնակցելուց։ 3+3 հարթակով հանդիպումներ անցկացնելու առաջարկը 44-օրյա պատերազմից հետո արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular