10 պատգամավորի թույլ չտրվեց մասնակցել ԱԺ փակ նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես նախորդիվ հայտնել էինք, Ազգային ժողովում ընթանում է սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց, որպեսզի նիստն անցկացվի փակ ռեժիմով: Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ կան պատգամավորներ, որոնք գաղտնի տեղեկություններին հասանելիություն չունեն և չեն կարող մասնակցել այս նիստին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից նիստին չէր կարող մասնակցել Դավիթ Կարապետյանը, իսկ ընդդիմությունից՝ Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, ԱրմանՂազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը և Սեյրան Օհանյանը։