ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը գնում է Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակվա Վրաստանի ճանապարհով». սենատոր Կլիմով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ամերիկյան իշխանությունների նպատակը, ինչպես իրենք են բացահայտ ասում, Ռուսաստանին զսպելն է։ Եվ Եվրամիությունն էլ հիմա նույն նպատակն է հետապնդում։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է դա պետք Հայաստանին և հայ ժողովրդին: Ըստ էության, հիմա խոսքը գնում է այն մասին, որ քանդվում է հայոց պետականության ու տնտեսության հիմքերը, և դա ուրախության ալիք է առաջացնում ԱՄՆ-ում և ԵՄ-ում։ Հայաստանում ապրող մարդիկ պետք է մտածեն, թե ո՞ւր են իրենց տանում»,- ասել է ՌԴ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը vz.ru կայքի հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ողջունել է Երևանի ջանքերը կանխելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շրջանցումը։ Այդ կապակցությամբ սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անօրինական են, և «ուրախանալ նրանով, որ ինչ որ մեկը կատարում է այդ պատժամիջոցների պահանջները, ինքնին շատ բանի մասին է ասում»:

«Հայաստանն այժմ դե յուրե ԵԱՏՄ անդամ է։ Սա պարզապես մաքսային միություն չէ, այլ շատ լուրջ կառույց, որն ապահովում է ազատ առևտուր և աշխատաշուկա։ Ըստ ամենայնի, Հայաստանում ուրախ են, որ ԵԱՏՄ որոշ սկզբունքներ կարող են չպահպանվել։ Դա տարօրինակ է, ինչ որ վամպիրային շքահանդես է»,- ասել է Կլիմովը։
Զրուցակիցը նաև կարծում է, որ Հայաստանն այժմ գնում է Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակվա Վրաստանի և ներկայիս Ուկրաինայի ճանապարհով։ «Հայաստանը Փաշինյանի գլխավորությամբ, քայլում է դեպի պատմության փակուղի: Այնպիսի տպավորություն է, որ Վաշինգտոնում որոշ պաշտոնյաներ փորձում են վերջ դնել հայկական պետականությանը: Հետաքրքիր է, թե Հայաստանում գիտակցո՞ւմ են դա, թե՞ ոչ։ Եթե ​​նրանք հասկանում են, ուրեմն դա նման է պետական ​​դավաճանության, իսկ եթե չեն հասկանում, ուրեմն դա շատ վատ է»,- ասել է սենատորը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը, ով հայտարարել է, որ Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի եռակողմ հանդիպման նպատակն ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ, ապա Կլիմովը համաձայն է այդ գնահատականին։ «ԱՄՆ-ի և նրա կրտսեր գործընկերների վերջնական նպատակն է ոչնչացնել խաղաղությունը Կովկասում՝ այնտեղ ապրող մարդկանց զոհաբերությունների, տառապանքների և թշվառության գնով: ԱՄՆ-ի խնդիրը Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ստեղծելն է: Նրանց համար հայ քաղաքական գործիչները միայն գործիք են։ ԱՄՆ-ը ցանկանում է ոչ միայն խաթարել Հայաստանի, այլ նաև հարևան երկրների անկախ զարգացման հնարավորությունները»,- վստահ է Կլիմովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular