ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պարտադրում Ադրբեջանն Արցախում մնացած հայերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախօրեին MediaHub-ը հայտնել էր, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան են եկել Սարգիս Գալստյանն ու իր կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։ Ավելի ուշ մեր տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Սարգիս Գալստյանը կալանավորվել է, նրան առաջադրվել է մեղադրանք լրտեսության համար:

MediaHub-ին բացառիկ տեղեկություններ են հասել, թե ինչու է Գալստյանը, որը, կարծես, չէր կաշկանդվում ապրել ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում ադրբեջանցիներով շրջապատված, որոշել է գալ Հայաստան: Մեզ հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում իրենց կամքով մնացած հայերին ադրբեջանցիներն են պարտադրում գալ Հայաստան: Ո՞րն է պատճառը, պարզ չէ, բայց այս պահին հայտնի չէ, թե ինչ է սպասվում Ստեփանակերտում մնացած մյուս հայերին: 

MediaHub-ը կապ հաստատեց իր կամքով Արցախում մնացած Տող գյուղի բնակչուհի Լարիսա Ստեփանյանի բարեկամների հետ։ Մաքսիմ Մեսրոպյանը մեզ ասաց, որ Կարմիր խաչի առաքելության միջոցով վերջերս է խոսել Լարիսայի հետ, հորդորել նրան, որ Հայաստան գա։ «Նա մերժեց իմ հորդորները, ասելով, որ Բաքվի ղեկավարությունն իրեն բնակարան է խոստացել, և  դրա համար չի պատրաստվում գալ։ Լարիսան միայնակ կին է, շատ բարեկամներ չունի։ Դրա համար խնդրեցի, ասացի՝ «արի մեզ հետ կմնաս, բնակվարձի ու կոմունալ ծախսերի մասին չմտածես, ես կհոգամ», ինքն էլ ասաց՝ «ես չեմ պատրաստվում գալ, արդեն պայմանավորվել եմ, կգնամ Տող»»,- ասաց Մեսրոպյանը: 

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ Լարիսան ասել է, թե Արցախում  որևէ բանի պակաս ու կարիք չունի։ Ասել է, թե Ադրբեջանը նրանց թոշակ է հատկացնում, իսկ սնունդն ու անհրաժեշտ այլ ապրանքները ձեռք է բերում Ստեփանակերտում գործող միակ խանութից։

«Լարիսային իբր ասել են, որ Տողում նախկինում ապրող ադրբեջանցիները կվերադառնան, այդ ժամանակ իրեն էլ կտեղափոխեն գյուղ, որ համակեցությամբ ապրեն։ Դա հենց ինքն է փոխանցել։ Թե որքանով է ճիշտ կամ սխալ, չեմ կարող ասել»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ստեփանակերտում ապրող Լարիսա Ստեփանյանի ծանոթներից մեկն օրեր առաջ մեզ փոխանցել էր, որ Լարիսան ապրում էր Տող գյուղում։ Նա ամուսնացած չի եղել, սակայն որդեգրած տղա ուներ, որը մահացել է 1990-ականներին։ Նրա եղբայրն առաջին պատերազմի ընթացքում անհետ կորել է։ Հետո հայրն է մահացել, հետո՝ մայրը։ Ինքը մնացել է ամբողջովին միայնակ…

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular