ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիզայներ Լիլի Մարկոսյանն ԱՄՆ–ում հասած հաջողությունների մասին. Tert.am

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

Դիզայներ Լիլի Մարկոսյանը 4 տարի է զբաղվում է դիզայներությամբ։ Նա բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ–ում։ Վերջերս դիզայները մասնակցել է FIDM նորաձևության ուսումնական կենտրոնի Debut ծրագրում, որտեղ մրցույթով ընտրված 10–12 մասնակիցները հնարավորություն ունեն անվճար սովորել ուսումնական կենտրոնում։ Tert.am Life–ի հետ զրույցում դիզայները պատմել է ցուցադրության մանրամասների մասին։

«Ամեն ինչ սկսվեց Celebrity Cruises ցուցադրությունից, որտեղ ներկայացրածս զգեստը մեծ հաջողությամբ ընդունվեց։ Դրանից հետո FIDM-ի Debut ծրագրի տնօրինության կողմից ստացա այդ ծրագրի շրջանակներում ամբողջությամբ անվճար սովորելու և հավաքածուս ներկայացնելու առաջարկ։ Սիրով համաձայնվեցի»,–ասաց Լիլին։

Վերջինս նշեց, որ ներկայացրել է գարուն–ամառ 2018 երեկոյան զգեստների հավաքածուն։ «Հավաքածուի ոգեշնչման աղբյուր թիթեռներն են եղել։ Քանի որ յուրաքանչյուր թիթեռ յուրահատուկ է և անկրկնելի, ճիշտ ինչպես կանայք։ Փորձել եմ ստեղծել կանացի, նուրբ տարերով սգեստներ, որտեղ գերակշռում է բացառիկ շքեղ տարեր։ Հավաքածուն նուրբ գունային գամայի մեջ է. մարմնագույն, երկնագույն, բաց մանուշակագույն, լիմոնային կանաչ»,–նշեց դիզայները։

Նրա խոսքով` հավաքածուն բարձր է գնահատվել ներկաների կողմից և արժանացել բարձր գնահատականի։ «Ուրախ եմ, որ աշխատանքս արժանացավ ժողովրդի անաչառ գնահատականին։ Մյուս մասնակիցները շատ տաղանդավոր և յուրահատուկ էին. յուրաքանչյուրն իր ընտրած ոճում։  Մեր մեջ չկար մրցակցություն։ Նրանք ինձ համար ընկերներ են եղել, ոչ թե մրցակից։ Հարկ եղած դեպքում օգնել եմ նրանց»,– ասաց Լիլին։

Ի դեպ, սա Լիլիի առաջին ցուցադրությունը չէ։ Նա Միացյալ Նահանգներում մասնակցել է տարբեր նորաձևության շոուներին` Chairing Styles, Style Week OC, Fashion Island, Celebrity Cruises, Style Week OC։

«Պատիվ եմ ունեցել աշխատելու մոդելային ոլորտում առաջատար մոդել և դերասանուհի Amber Lindauer-ի, Rina Karuna-ի, Alizée Gaillard-ի հետ»,– եզրափակեց դիզայները։

 

Մելինե Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular