ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ոլորտներում 2023 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է.

«Հավատարիմ թափանցիկության և հաշվետվողականության գործելաոճին՝ Դատախազությունն իր առջև խնդիր է դրել բարձրացնել արդարության նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը, անզիջում պայքարել հանուն հանրային բարիքի պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման։

Կարծում եմ՝ վերոնշյալ մոտեցման արդյունքն է այն, որ 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ գոհունակության ցուցանիշով Դատախազությունը, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել է իր դիրքերը. Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը:

2023 թվականին մեր աշխատանքային առաջնահերթություններից են եղել և 2024 թվականին շարունակելու են մնալ կոռուպցիայի դեմ պայքարը, պետական և համայնքային շահերի պաշտպանությունն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։

Կոռուպցիայի դեմ պայքարն ու հանրային բարիքի պաշտպանությունը վերացական հասկացություններ չեն. դրանք մեր սահմանադրական մանդատի առանցքն են, դրանք այն արժեքներն են, որոնք մենք պաշտպանում ենք։

Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարության հիմքերը, խաթարում է հանրային վստահությունն ու խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Մեր հանձնառությունը, պատժողական քաղաքականությունից բացի, հստակ ուղերձ է՝ կոռուպցիան չի՛ հանդուրժվելու։

Հանրային բարիքի պաշտպանության համատեքստում Դատախազության հանձնառությունը ներառում է գործառույթների լայն շրջանակ՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունից մինչև պետական և համայնքային շահի պաշտպանության հայցի հարուցում։

Հուսով եմ՝ Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը բոլոր գործընկերների՝ հատկապես տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար կդառնա ուսումնասիրության վստահելի աղբյուր:

          Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին և իրավապահ համակարգի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝

Ø  Պետությանն են վերադարձվել գույքեր և դրամական միջոցներ,

Ø  Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել նախորդ տարվա ցուցանիշը կրկնակի գերազանցող թվաքանակով գործեր  (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող գործեր),

Ø  Հետևողական աշխատանք է տարվել տուժողների և իրենց իրավունքների պաշտպանության նպատակով Դատախազություն դիմած անձանց հետ և այլն:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular