ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դառնանք ազգ, որ բանակ է,դառնանք ազգ, որ ամրոց է, դառնանք ազգ, որ տաճար է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր մարտի 31ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք և հավկիթախաղ: Սրբազանը հրավիրել է հավատացյալներին՝ Սուրբ Հարության տոնը Ոսկեպարում նշելու և աղոթելու միասին: Բագրատ Սրբազանի առաջարկով հավատացյալները միասնական աղոթք են արել նաև Ճրագալուցի Պատարագին գերեվարված մեր եղբայրների համար:

«Այսպես աղոթենք՝ ազատություն մեր գերյալ եղբայրներին»,- առաջարկել էր սրբազանը: «Միասին նաև երգելու ենք, աղոթելու ենք ՝ Տեր Ողորմյա՛, խնդրելու ենք ողորմություն, խնդրելով մեր տիրոջից: Իմ խնդրանքն է Ձեզ, Ձեր աղոթքի մեջ մեր ընտանիքներով, մեր ներկաներով, բոլորին ում գիտեք, հատկապես՝ ազատություն խնդրենք մեր եղբայրներին, շշնջալով անընդհատ, ովքեր գտնվում են թշնամական բանտում այսօր մեր փոխարեն, մեր աղոթքն այդպես լինի նաև, մեր բոլոր հայրենիք ունեցող զինվորականների հետ լինի մեր աղոթնքները, ովքեր ամեն վայրկյան կանգնած են մեր ողջ սահմանագծում, և թող Աստված զորություն տա մեզ, իր ողորմությունը հեղի մեր ազգի վրա, իմաստություն տա մեզ, ճշմարտության զգացումը երբեք չտկարանա մեր մեջ և արդարության ձգտումը միշտ վառ մնա, ինչպես որ հարության խորհուրդն ունի, Աստված զորացնի Ձեզ»,- Սրբազան Ճրագալույցի պատարագին իր քարոզում անդրադարձել է կրկին ստին, կեղծիքին, գերեվարված Արցախին․

«Դառնանք ազգ, որ բանակ,

Դառնանք ազգ, որ ամրոց է,

Դառնանք ազգ, որ տաճար է,

Որը չի՛ վախենում, չի՛ կքում, չի՛ փախչում, չի՛ ստում, չի՛ կեղծում ոչնչի դիմաց, ինչքան էլ դրանք դժվար լինեն որպես հարվածներ, որովհետև Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Մակարավանքից Հարության ավետիսը ուզում ենք որ հասնի զրկված ու որբացած Արցախ աշխարհին․․․

Թո'ղ Հարության ավետիսը հասնի բոլոր նրանց, ովքեր տկարության մեջ են, վախերի ու կասկածների մեջ են, տագնապների մեջ են, վաճառված լինելու զգացումի մեջ են, վաճառված լինելու ապրումների մեջ են, անցնում են ուրացումի, մատնության եզրագծով, դեռ մտածում են իրենց կյանքի վերանորոգության մասին՝ վերադարձնելով նրանց դեպի ճշմարտություն և արդարություն․․.

Հարության ավետիսը հենց ձեզ, ներկաներ, թող այն պատի ու գրավի ձեր հոգին, որպեսզի այս խորհուրդը չմնա որպես օրացուցային անդրադարձ, այլ կյանք դառնա․․․

Մեր կյանքը սպանողներին ենք ասում՝ Հարության հաղթանակի լույսով՝ մի՛ ջանացեք, մի՛ փորձեք, ձեր ձեռքերը կկոտրվեն, ձեր ոտքերը կկաղան, ձեր աչքերը կկուրանան, ձեր ականջները կխլանան, ձեր սրտերը կտատամսեն, որովհետև մեր Տեր Աստվածն է առաջնորդում մեզ՝ մեր հաղթանակած Աստվածը: Մի՛ կասկածեք ձեր ճշմարտությանը, ժողովուրդ․․․

Այսօր մեր Տերը մեզ հրավիրում է Իր մոտ․․․

Հարությանը չհավատացող ժողովուրդը կհավատա իր գերեզմանին, Հարությանը չհավատացող ժողովուրդը կհավատա իր մեռելությանը,Հարության հաղթանակով չապրող ժողովուրդը կհավատա իր ոչնչացմանը,Հարության հաղթանակով զղջում չապրած, ապաշխարությամբ չսրբված ժողովուրդը կարժանանա ինքնասպանության

Մենք կհեռանանք այս երկրի երեսից, ի՞նչ են խոսելու մեզնից հետո սերունդները․․․

Այս երեխաներին ի՞նչ ենք կտակելու․ վախկոտ, սարսափած, լքված, անինքնասեր, անինքնություն, անհայրենիք, անաստված, փողասեր, դավաճանություն ու ուրացություն սիրող սերո՞ւնդ, թե՞․․․ Մեր կյանքում ամեն ինչը ժամանակավոր է։ Հավիտենական է միայն մեր Տեր Աստված ու մեր սրբազան Հայրենիքը:Չվախենաք ոչնչից, ոչ մեկից, ինչ ուժ ու ինչ տեսք ուզում է ունենա․․․Այնպես ապրենք, որ կյանքից մեկնելիս չզղջանք այս ապրած մի կտոր կյանքի համար, այլ ձեռքներս ու սրտներս բաց գնանք դիմավորելու մեր հարուցյալ Տիրոջը․․․

Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այս քարոզով ու միասնական աղոթքով հավատացյալները Ավետիսի լույս տարան տուն՝ ի նշան Տիրոջ հարության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular