ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրոկուսի վրա հարձակված ահաբեկչի մայրը ներողություն է խնդրել որդու համար. ի՞նչ մանրամասներ են բացահայտվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրոկուսի վրա հարձակված ահաբեկիչ Շամսիդին Ֆարիդունիի մայրը՝ Մուասար Զարգարովան, ներողություն է խնդրել զոհերի հարազատներից իր որդու արարքների համար։ Գրել է «Լենտան»։

«Իմ ընտանիքի անունից ներողություն եմ խնդրում զոհվածների հարազատներից։ Իրենք էլ են մայրեր, տղաներ ունեն, մայրեր ունեն»,- ասել է կինը։ Նա նաև դիմել է որդուն՝ խնդրելով պատմել, թե ով է իրեն «ներքաշել» հանցագործության մեջ։

«Որդի՛ս, ինչու՞ արեցիր դա։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ համար։ Եթե ​​Աստծո համար, դու երբեք շեհիդ չես դառնա»,- ասել է մայրը։

Զարգարովան պատմել է նաև, որ իր որդին տասներորդ դասարանում սովորելու ժամանակ բանտարկվել է իր հայրենիքում՝ Տաջիկստանում։ Նա խոստովանել է, որ երիտասարդը եղել է ճաղերի հետևում Տաջիկստանի Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝ «այլասերված արարքներ»։ Նա չի հրապարակել իր որդու կյանքի այս դրվագի մանրամասները:

Ազատվելով՝ նա աշխատանքի է ընդունվել է շինհրապարակում, իսկ հետո սկսել է աշխատել հացի փռում։ Դրանից հետո նա մեկնել է Ռուսաստան, այս քայլին դրդել է ամուսնանալու ցանկությունը։

Ավելի վաղ Ֆարիդունի մորաքույր Գյուլբիբի Զարգարովան հայտնել էր, որ Շամսիդինը գնացել է Ռուսաստան՝ գումար աշխատելու՝ հող գնելու և իր ընտանիքի համար տուն կառուցելու համար։ Նա հիշատակել է նաև սեռական ոտնձգության դրվագը, որից հետո Ֆարիդունիին ձերբակալել են։ Կինը նշել է, որ ընդհանուր առմամբ նա «հանգիստ տղա է եղել, նրա խոսակցություններն ու պահվածքը կասկածներ չէին հարուցել»։

Շամսիդինիի ավագ եղբոր կինը՝ Գյուլբահոր Ջոնովան, ասել է, որ շատ է ցավում ողբերգության համար։ Կինը ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին միջադեպի կապակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular