ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։ «Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ջրի երես են դուրս եկել բազմաթիվ ապացույցներ, որոնք ապացուցում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ուկրաինային զինելու փաստը: Այսպես, թուրքական «Canik» սպառազինության մասնավոր ընկերությունը Ուկրաինային մատակարարել է 600-ից ավելի ծանր գնդացիր, իսկ ապագայում էլ ավելին կմատակարարվի։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է բրիտանական Middle East Eye կայքը։  Աղբյուրներից մեկն ասել է, որ մարտին մի քանի պայմանագրեր են կնքվել «Canik»-ի հետ։ Երկրորդ զրուցակցի համաձայն՝ արդեն ավելի քան 600 զինատեսակ է առաքվել Ուկրաինա մի շարք, այդ թվում՝ ռազմական ու հետախուզական ծառայությունների համար։ «Գործարքը նախատեսում է 600-ից ավելի սարքերի մատակարարում, իսկ առաջիկա ամիսներին ավելի շատ սարքեր կուղարկվեն»,- հավելել է նա։ Բացի այդ, մամուլը գրել էր, որ Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ և արդեն դրանք բերել մարտական վիճակի: Թուրքիան ու Ուկրաինան նաև նախատեսում էին «Բայրաքթարների» համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի տարածքում: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինա է մատակարարում ամերիկյան տեսակի կասետային զինամթերք, այս մասին հայտնել է «Foreign Policy»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչներին։

Բացի այդ,  մի շարք ռուսական Telegram–յան ալիքներ  հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանից Ուկրաինային QFAB-250 LG գերճշգրիտ կառավարվող ավիառումբեր մատակարերելու մասին: Խոսքը լազերային թիրախավորմամբ և 205 կգ կշռող բեկորա-ֆուգասային ռումբի մասին է, որը մշակել են համատեղ պաշտպանության արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտն ու թուրքական ASELSAN ընկերությունը և առաջին անգամ ցուցադրել են 2019 թ., այսինքն՝ ամենանորագույն դասի զենք է: Ադրբեջանցիների այդ ահեղ զենքը կիևյան վարչակարգին մատակարարելու մասին աղմկոտ  տեղեկության սկզբնաղբյուրը, որին հղում են անում ռուսական աղբյուրները, իրաքյան TG Sabereen News-ն է, որը համապատասխան փաստական ապացույցներ է բերում, ներառյալ ավիացիոն ներբեռնվող փաստաթղթերի «սկանները»: Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ օդային մատակարարումներն արվել են Սուդանի «Հարթում» օդանավակայանից Լեհաստանի «Ժեշուվ» օդանավակայան և իրականացվել են ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության միջոցով: Այնուհետև ցամաքային փոխադրամիջոցներով դեպի Ուկրաինա: Միայն ապրիլին կատարվել է նման 8 չվերթ: Չվերթների  և մատակարարված ռումբերի փաստացի քանակը դժվար է որոշել, բացառված չէ, որ առայժմ երևում է կիևյան վարչակարգին ավիազենքի մատակարարման այսբերգի միայն վերջրյա հատվածը:

Նախօրեին տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր էին տարածվել այն մասին, որ 2022-2023 թվականներին Պաշտպանական արդյունաբերության նախարարության գծով Ադրբեջանը մի քանի խմբաքանակով Ուկրաինա է ուղարկել 82մմ տրամաչափի շուրջ 25 հազար ականանետային արկ։

Օրեր առաջ էլ «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ  Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները ուկրաինական կողմից կռվում են Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ վրացական լեգեոնի մաս կազմող Ադրբեջանի քաղաքացիներ։ «Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև «Բայրաքթարներ» և այլ զինատեսակներ։ Մինչ այժմ ուկրաինական կողմում մարտերում 150 ադրբեջանցի է զոհվել, եւս 70-ը անհայտ կորած են համարվում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, որը Բաքվին զենք է մատակարարել հայկական կողմի հետ պատերազմի ժամանակ։

Սակայն, սա էլ դեռ ամբողջը չէ: Avia.pro կայքի տեղեկություններով ադրբեջանական երեք ՄԻԳ-29 ինքնաթիռներ հայտնվել են ուկրաինական զինանոցում: Դրանք վերանորոգվել և ներկվել են ուկրաինական ռազմաօդային ուժերի գույներով, կից ներկայացնում ենք նաև ասվածը ապացուցող լուսանկարը։

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ցանկանում են խաղալ միանգամից երկու դաշտի վրա․ մի կողմից ի ցույց դնելով իրենց նեյտրալությունը՝ Անկարան ընդհանրապես միջնորդ դառնալու հայտ է ներկայացնում, մյուս կողմից՝ չխորշելով գումար աշխատել և հանդես գալ բացահայտ հակառուսական քայլերով՝ աջակցելով Կիևի ռեժիմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular