ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն հրետանային արկերի արտադրությունը խթանելու համար բանակցություններ է վարում Թուրքիայից պայթուցիկների գնումները մեծացնելու ուղղությամբ, քանի որ դաշնակիցները հուսահատորեն փորձում են  անհրաժեշտ զինամթերք մատակարարել Ուկրաինային, գրում է Bloomberg-ը վկայակոչելով այդ բանակցություններին ծանոթ պաշտոնյաներին,-գրում է unian.net-ը:

Նշվում է, որ թուրքական պայթուցիկ նյութերի մատակարարումները կարևոր նշանակություն կունենան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան 155 մմ ռազմամթերքի արտադրության համար և կեռապատկեն դրանց արտադրությունը:
Լրագրողները գրում են, որ Ուկրաինայում երկամյա պատերազմը առաջացրել է զինամթերքի համաշխարհային պահանջարկի զգալի աճ, քանի որ արևմտյան դաշնակիցները փորձում են դրանք մեծ քանակությամբ մատակարարել Կիևին, և միաժամանակ լրացնել իրենց սպառված պաշարները: Այս ամենն առաջացրել է բաղադրիչների պահանջարկի ահռելի աճ:
Թուրքիան արդեն իսկ այս տարի ԱՄՆ-ին հրետանային արկերի ամենախոշոր վաճառողը դառնալու ճանապարհին է։ Հոդվածում նշվում է, որ Անկարայի հետ համաձայնագիրը բացահայտում է նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև փխրուն հավասարակշռությունը, որոնց հարաբերությունները սրվել են ռուսական ներխուժման և Թուրքիայի կողմից Շվեդիայի դաշինք մտնելու ամիսներ տևած արգելքի հետևանքով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո առաջին անգամ, մայիսի 9-ին, այցելել Սպիտակ տուն, քանի որ երկու ղեկավարներն էլ փորձում են ռազմական էլ ավելի սերտ կապեր հաստատել: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումն այս տարի է ճանապարհ բացել Անկարային՝ 23 միլիարդ դոլարի ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր վաճառելու համաձայնագիր ստորագրելու համար:
Փետրվարի վերջին Պենտագոնը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Տեխասում 155 մմ տրամաչափի հրթիռների մետաղական մասերի արտադրության երեք գծեր կառուցելու համար, այդ թվում՝ թուրք ենթակապալառուների հետ:  Ակնկալվում է, որ թուրքական Repkon պաշտպանական ընկերության արտադրական գծերը մինչև 2025 թվականը կարտադրեն 155 մմ տրամաչափի հրետանային արկերի  ԱՄՆ-ի պահանջարկի մոտ 30%-ը։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունը թուրքական Arca Defense-ից այս տարի 116000 միավոր ռազմնամթերք է գնել Ուկրաինա առաքման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular