ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագիծ Diabolo. նոր սուպերկործանիչ Գերմանիայի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

DLR-ն Աերոդինամիկայի և հոսքային տեխնոլոգիաների գերմանական ինստիտուտը ղեկավարում է գիտական կոնսորցիումը, որի խնդիրն է մշակել նոր սերնդի կործանիչ, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին: Այդ նախագիծը, որը կոչվում է DLR-FFD (Future Fighter Demonstrator) Diabolo, նախատեսված չէ որպես վերջնական արդյունք: Ակնկալվում է, որ դրա հիման վրա կմշակվեն գործիքակազմեր, որոնք ապագայում կներդրվեն առաջադեմ սպառազինությունների մեջ, գրում է voennoedelo.com-ը։

Թերևս այդ նախագիծը կապված կլինի գերմանա-ֆրանս-իսպանական FCAS/SKAF ծրագրի հետ, որտեղ Ֆրանսիան առանցքային դեր ունի։ Այնուամենայնիվ, անորոշություն կա այն հարցում, թե արդյո՞ք Գերմանիան կշարունակի մասնակցել դրան, կամ արդյո՞ք կմիանա Անգլիայի, Ճապոնիայի և Իտալիայի հետ դրա մրցակցային նախագծին, թե՞ կփորձի ինքնուրույն սուպերկործանիչ ստեղծել:

Վիրտուալ նախագծված կործանիչը և դրա բնութագրերը արտացոլում են Գերմանիայի տեսլականը ապագա մարտական ինքնաթիռի ցանկալի բնութագրերի վերաբերյալ: DLR-FFD-ը բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը բավարարում է գերմանական ապագա ռազմական ինքնաթիռների արդյունաբերության կարիքներին: Տրամադրված տեխնիկական բնութագրերը ներառում են մոտավորապես 2000 կմ հեռահարություն, 1000-ից 1300 կմ աշխատանքային շառավիղ, 30-ից 36 տոննա գնահատված առավելագույն քաշ և մինչև 8 տոննա օգտակար բեռ կրելու հնարավորություն: Ինքնաթիռը նախագծված է ստելս բնութագրերը պահպանելով, և զինված կլինի մինչև 1820 կգ ընդհանուր քաշով «օդ-օդ» հրթիռներով:

DLR-FFD նախագիծը կենտրոնանում է տիպիկ ավիացիոն խնդիրների լուծման վրա, մի կողմ թողնելով այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ շարժիչը, էլեկտրոնիկան կամ ավիոնիկան, և անդրադառնում է դիզայնին, աերոդինամիկային, թռիչքի կայունությանը, կառավարման հայեցակարգերին, շարժիչ-օդային շրջանակի ինտեգրմանը և ռադարի, ակուստիկայի գնահատման խնդիրներին:

Diabolo կործանիչը, որն ունի դասական դասավորության երկու շարժիչ և կրկնակի բացված ուղղահայաց պոչ, ևս մեկ «պահպանողական» նախագիծ է, որը հիշեցնում է ամերիկյան F-22 կործանիչը: Այս հայեցակարգը ընդգծում է Գերմանիայի ցանկությունը, ստեղծելու օդային գերակայության ունակ մարտական ինքնաթիռ՝ բարձր արագությամբ և մանևրելու բնութագրերով, բայց միաժամանակ սահմանափակ զենք կրելու հնարավորությամբ՝ կապված սթելս տեխնոլոգիան պահպանելու հետ: Այս լուծումը հիշեցնում է ռուսական Սու-57 կործանիչը, որի զենքի պահոցները ևս քիչ են: Չնայած դրան, Diabolo-ն նաև ներառում է բեռնատարողությունը մեծացնելու հնարավորություն, ինչն այն համեմատելի է դարձնում այնպիսի ինքնաթիռների հետ, ինչպիսիք են F-35-ը կամ F-16-ը:

Կարելի է ասել, որ DLR-FFD Diabolo-ն արտացոլում է Գերմանիայի տեսլականը ռազմական ինքնաթիռների ապագայի վերաբերյալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular