ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուդապեշտում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուդապեշտում մարտի 26-ի երեկոյան ցույց է տեղի ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Պետեր Պոլտի հրաժարականի պահանջով։ Մի քանի հազար մարդ Գլխավոր դատախազության շենքից երթ է կազմակերպել դեպի խորհրդարան։ Վերջում ցուցարարները ցույց են անցկացրել կենտրոնական Լայոս Կոսսութ հրապարակում։ Այս մասին հայտնում է հունգարական Nepszava պորտալը։

Ցույցը կազմակերպել է կառավարության նախկին պաշտոնյա Պետեր Մագյարը. նա հրապարակայնորեն մեղադրել է Հունգարիայի իշխանություններին համակարգային կոռուպցիայի համար:

Ավելի վաղ Պետեր Մագյարը հրապարակել էր արդարադատության նախկին նախարարի և նախկին կնոջ՝ Ջուդիտ Վարգայի հետ զրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ Ջուդիտ Վարգան խոսում է վարչապետ Անթալ Ռոգանի օգնականների կողմից Վոլներ Շադլի գործով ապացույցների մի մասը ոչնչացնելու փորձի մասին։ Գործով հիմնական մեղադրյալը արդարադատության նախարարության նախկին պետքարտուղար Պալ Վոլներն է, որին 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել դատական կարգադրիչների ծառայության նախկին ղեկավար Գյորգի Շադլից կաշառք ստանալու համար։

Պետեր Մագյարի խոսքով՝ այս խոսակցությունը ձայնագրվել է, երբ նա խնդրել է իր կնոջը հրաժարական տալ, ինչին նա պատասխանել է, որ չի կարող պարզապես հեռանալ մաֆիոզ իշխանությունից։ Երեքշաբթի Մագյարը այս գործով որպես վկա ցուցմունք է տվել դատախազությունում։ Նա նաև հայտարարել է Վիկտոր Օրբանի կառավարությանը հակադրվող կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։

Ջուդիտ Վարգան հրաժարական է տվել 2023 թվականի հունիսին։ Նա երկրի նախագահ Կատալին Նովակի հետ միասին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության համար դատապարտված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular