Մենք գիտենք, թե ով է կատարել հանցագործությունը․ մեզ հետաքրքրում է, թե ով է ահաբեկչության պատվիրատուն. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱհաբեկչությունն իրականացնողը հայտնի է, սակայն Մոսկվային հետաքրքիր է՝ ով է եղել պատվիրատուն։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։
«Ահաբեկչությունն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով։ Սա օղակ է նրանց փորձերի մի ամբողջ շարքի մեջ, ովքեր 2014 թվականից նեոնացիստական Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա կարծիքով՝ ահաբեկչությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է ահաբեկման այն ակցիաների մեջ, որոնք իրականացնում է Կիևը։
«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու էին ահաբեկիչները «Կրոկուսում» հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, ով էր նրանց այնտեղ սպասում»,- ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ անդրադարձել է «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության նպատակներին:
«Նրանք, որ պլանավորել էին ահաբեկչությունը, հույս ունեին խուճապ ու անկարգություն առաջացնել հասարակության մեջ, սակայն հանդիպեցին միասնականության և պայքարելու վճռականության», - ասել է ՌԴ նախագահը։