ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է հանցագործության 207 դեպք. գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 40 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, խուլիգանության՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, դրամանենգության, թմրանյութի իրացման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 4-ական, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության՝ 3-ական, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, ինքնավնասման և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտություն որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, ձերբակալվածների կամ կալանավորվածների պահման վայր կամ քրեակատարողական հիմնարկ ապօրինաբար մուտք գործելու փորձի, դատական ակտը չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կանխամտածված սնանկության ու զորակոչից խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 և անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 4 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular