ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամսվա կեսը փող ենք հավաքում․ ամսական 100-ից 150․000 դրամ գալիս ա»․ ծնողն ահազանգում է դպրոցում տեղի ունեցող դրամահավաքության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ն ահազանգ է ստացել Երևանի Մ․ Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնողից՝ դպրոցում տեղի ունեցող դրամահավաքության, դասերից հետո և դասերից առաջ երեխաներին մաքրություն անելուն պարտադրելու վերաբերյալ։ Ահազանգողը նշել է, որ իր երեխան 4 տարի է՝ սովորում է այդ դպրոցում, 4 տարի էլ այդ նույն խնդիրն առկա է։ Նա չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակվի, քանի որ հետագայում կարող են բացասական հետևանքներ լինել իր երեխայի համար։  

Նա նշեց, որ հիմնականում դասղեկի ու ծնողկոմիտեի որոշմամբ է տեղի ունենում դրամահավաքությունը․ «3 երեխա ունեմ, իմաստ չունի այդքան դպրոցին գումար տալը, եթե էդպես ա՝ ես կտանեմ վճարովի դպրոց։ Գալիս ա ամսական 100-ից 150․000 դրամ ու անիմաստ»։ Ըստ ահազանգողի հայտնած տեղեկության՝ դասղեկի ծննդյան օրվա համար յուրաքանչյուրը 3000 դրամ գումար է հավաքել, դրամահավաքության մյուս դեպքերը եղել են տնօրենի, փոխտնօրենի, տարբեր առարկաների ուսուցիչների համար։  Նրա խոսքով՝ շատ-շատ են նման դեպքեր լինում, այնպես չէ, որ մի անգամ, երկու անգամ է, որ ասեն՝ ոչինչ․ «Ամսվա կեսը փող ենք հավաքում»։ Դպրոցում առկա մյուս խնդիրը աշակերտներին տրված հանձնարարություններն են՝ կապված դասարանի մաքրության հետ, մասնավորապես՝ աշակերտներին ասում են «առավոտյան շուտ եկեք, որպեսզի սեղանները մաքրեք, դասերից հետո ուշ գնացեք, որ դասարանները մաքրեք»։ «Հավաքարար կոչվածը չկա՞, որ երեխեքը պետք ա անեն։ Հա, համաձայն եմ, երեխայա, թող իրա սեղանը մաքրի, բայց ինչի՞ ամբողջ դասարանը, հավաքարար գոյություն չունի՞» , – նշում է մեր զրուցակիցը։ Ահազանգողը հայտնեց նաև, որ այսքան ժամանակ խնդրի մասին երբեք չեն բարձրաձայնել, նոր են ուզում խոսել դրա վերաբերյալ, ծնողները մտածել են՝ ամոթ է։

Կրթության որակի վերաբերյալ տրված հարցին մեր զրուցակիցը պատասխանեց՝ երեխային բարձր են գնահատում, եթե վերջինս հավելյալ գումար է վճարում ու պարապմունքների հաճախում․ «Կոնկրետ էս ամիս երեխայիս պարապմունքից հանել եմ․ ուսուցիչը, եթե պարապում ա իմ էրեխու հետ, առանձին գումար եմ տալիս դրա համար, ինքը իմ էրեխու գնահատականը բարձր ա դնում, բայց իմ էրեխու գլուխը դատարկ է մնում, էրեխեն բան չի սովորում, բայց բարձր ա դնում գնահատականը»։ Նշում է՝ հիմա պարապմունքից հանել են երեխային, ու ուսուցիչը վատ է տրամադրվել նրա հանդեպ։ Վերջին դրամահավաքությունը կազմակերպվել է Մարտի 8-ի համար․ յուրաքանչյուր երեխայի համար 2000 դրամ է պահանջվել։  Շրջանառվող լուրերի, ինչպես նաև խնդրի պարզաբանման նպատակով Iravaban.net-ը շուրջ 10 օր է՝ փորձում է կապվել դպրոցի տնօրենի հետ։

Հրապարակված հեռախոսամարին ընդամենը մի քանի անգամ են պատասխանել, իմացել են, որ լրագրող է զանգում, խնդրել են համար փոխանցել հետզանգի համար, քանի որ տնօրենը տեղում չի եղել։ Դպրոցից այդպես էլ չեն կապվել խմբագրության հետ։  Iravaban.net-ը փորձել է դպրոցի տնօրենի հետ կապվել ինչպես առավոտյան ժամերին, այնպես էլ կեսօրից հետո, ընդմիջումների ժամերին։ Այն օրերին, երբ դպրոցից պատասխանել են մեր զանգերին, նշվել է, որ տնօրենը դպրոցում չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular