ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մտել են տուն, նյութեր վառել․․․» ի՞նչ է պատմում արցախցի կինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ն էր, Մարտունու շրջանը դատարկվում էր։ Վառելիք չլինելու պատճառով մարդիկ օրերով սպասել են մինչև կառավարությունը կհասցնի հասանելիք բենզինը, որ շրջանի բնակիչները մեկշաբաթյա պաշարումից հետո դուրս գան։ Նորշեն գյուղի բնակիչները ևս լքեցին իրենց բնակավայրը։ Նորշենցի 80-ամյա Արտյուշա Սարգսյանը մեքենա չգտնելու պատճառով, ոտքով դուրս է եկել տնից, ճամփա ընկել, որ մեքենա գտնի կնոջն էլ տարհանի գյուղից, բայց հասնելով 3-րդ պաշտպանական շրջանի տարածք՝ հանդիպել է ռուս խաղաղապահներին։ Վերջիններս նրան նստեցրել են մեքենա ու բերել Ստեփանակերտ։ Նա հորդորել է խաղաղապահներին, որ կնոջը՝ 67-ամյա Սուսաննա Աբրահամյանին էլ վերցնեն, սակայն, նրանք ասել են, որ «մի՛ անհանգստացեք, իրեն էլ կբերենք»։

«Երբ սկսվեց շրջանի տարհանումը, գյուղապետը եկել էր Մարտունի բենզին ստանալու նպատակով, ես խնդրեցի նրան, որ ծնողներիս չմոռանա տարհանել, նա հավաստիացրեց, որ անպայման դուրս կբերի գյուղից։ Վերցրեցի իր հեռախոսի համարը, ընթացքում լուր իմանալու համար։ Ամսի 27-ին մենք էլ դուրս եկանք։ Ծնողներս անհասանելի էին, զանգեցի համայնքի ղեկավարին, որ իմանամ ամեն բան նորմա՞լ է, մերոնք դո՞ւրս են եկել, նա ասաց՝ «գյուղում էլի մարդիկ կան, ես հետ եմ գնալու, հանգիստ եղիր», այդտեղից սկսվել է իմ անհանգստությունը։ Հերթով զանգել եմ մեր համագյուղացիներին, ովքեր հասանելի են եղել, ասել են «ձերոնց չենք տեսել», մինչև անգամ վարչակազմի ղեկավարին եմ զանգել»,- MediaHub-ին պատմում է Անահիտ Սարգսյանը։ 

Ծնողներին տարհանելու նպատակով Անահիտը դիմել է ռուս խաղաղապահներին, Կարմիր խաչին ու Արցախի փրկարարներին։ 

Նրա մայրը՝ Սուսաննան, դատարկված Նորշենում մնացել է միայնակ։ Հասկանալով, որ օգնություն չի հասնելու, իսկ ամուսնուց լուր չկա, սեպտեմբերի 28-ին կինը որոշել է ինքն էլ ոտքով առաջանա, մինչև Ստեփանակերտ գնացող մեքենա կհանդիպի։ Նախ Աշան գյուղ է գնացել՝ նկատելով ադրբեջանցի ծառայողներին թաքնվել է գյուղի տներից մեկում, մեկ գիշեր մնացել այնտեղ։ 

«Մայրս պատմել է, որ պարզ, լուսնկա գիշեր էր։ Գյուղի հուշարձանի մոտ գտնվող տներից մեկն է մտել, մնացել այնտեղ, այն հույսով, որ գուցե Բերդաշենից մեքենա կգա, ինքն ընդառաջ կգնա ու կտարհանվի։ Մի քանի անգամ ներս ու դուրս է արել, դե պարզ է, անհանգիստ է եղել, չափազանց վախեցած, այդ ընթացքում ադրբեջանցիները նկատել են մորս։ 6-7 հոգի դիմակավորված հատուկջոկատային մտել են տուն, մայրս շփոթված սկսել է ռուսերեն խոսել, խնդրել, որ օգնեն, չվնասեն։ Բայց ադրբեջանցիները որևէ բառ չեն խոսել։ Ինչ-որ մի ապարատ են միացրել սենյակում, որը կարմիր լույս էր արձակում, իրենք դուրս են եկել։ Մայրս վախից ամբողջ գիշեր տեղից չի շարժվել։ Առավոտյան երբ փորձել է դուրս գալ այդ տնից, տեսել է ինչ որ նյութեր են վառել, որից ծուխ էր ելնում ու գազի  հոտ էր գալիս։  Շնչահեղձ էր լինում։ Դրա համար դուրս է եկել այդ տնից ու փախչել դեպի զորամաս տանող ճանապարհով»,- պատմում է Անահիտը։ 

Զորամասի տարածքում Սուսաննան հանդիպել է ադրբեջանցիների 2-րդ խմբին։ Նրանք, համեմատաբար առաջին խմբի՝ կնոջը ոչինչ չեն արել։

«Ես ռուսներին արդեն ասել էի մորս մասին։ Ադրբեջանցիք կապ են տվել ռուս խաղաղապահներին և ասել, որ իրենց մոտ է։ Ռուսները գնացել ու մորս սեպտեմբերի 29-ին տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ նրան սպասում էր հայրս»։

Արտյուշան ու Սուսաննան Արցախը վերջինը լքած քաղաքացիներից են։ Անահիտի խոսքով, մայրն այնքան էր վախեցել դժոխային այդ 3 օրերի ընթացքում, որ «վախից շաքար է ստացել»։ 

«Հոգեբանի մոտ ենք տարել, մեկ ամիս մնացել է բժիշկների հսկողության տակ, այժմ էլ շարունակում է ստացիոնար բուժումը»,- ասաց նա։ 

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular